Զգա մրցակցության առավելությունը
Զգա մրցակցության առավելությունը

Կանոնակարգ

                                                                                  i T e n d e r ©       

                                                                            Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

     Կանոնակարգում կիրառվող հիմնական հասկացությունները

1. Մրցույթի կազմակերպումը

2. Գնման առարկայի բնութագիրը         

3. Մասնակցի մասնակցության իրավունքի պահանջները          

4. Մրցույթի պայմանների պարզաբանումը և փոփոխություն կատարելու կարգը

5. Առաջարկը ներկայացնելու, փոփոխություն կատարելու կամ չեղարկելու կարգը, առաջարկի գործողության ժամկետը         

6. Առաջարկի, ապրանքների մատակարարման /ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման/ և տենդերի ապահովումները       

7. Առաջարկների գնահատումը, համեմատումը և արդյունքների ամփոփումը    

8. Պայմանագրի կնքումը          

9. Մրցույթը չկայացած հայտարարելը   

10. Մրցույթի շրջանակներում ընդունված որոշումները բողոքարկելու կողմերի իրավունքը

11. Կազմակերպիչների գրանցման դիմում /Հավելված 1/

12. Մասնակիցների գրանցման դիմում /Հավելված 2/

13. Ապրանքների մատակարարման պայմաններ /Հավելված 3/

14. Աշխատանքների կատարման պայմաններ /շինարարություն/ /Հավելված 4/

15. Աշխատանքների կատարման պայմաններ /Հավելված 4.1/

16. Ծառայությունների մատուցման պայմաններ /Հավելված 5/

17. Եզրափակիչ դրույթներ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն կանոնակարգում կիրառվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

  1. կազմակերպիչ- մրցույթ կազմակերպող գնորդը կամ պատվիրատուն.
  2. մրցույթ- կազմակերպվող տենդեր կամ հարցում.
  3. մրցույթի պայմաններ-կազմակերպիչի կողմից առաջարկվող պայմաններ, որոնց հիման վրա մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց տենդերի կամ հարցման առաջարկները.
  4. տենդեր- հրապարակային օֆերտա անելու հրավեր է և կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 451-461-րդ հոդվածներով.
  5. հարցում- չի կարգավորվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 451-461-րդ հոդվածներով: Հարցում կատարելը կարող է լինել շուկայական գների հարցում, շուկայում առկա առաջարկների հավաքագրում, և արդյունքում կազմակերպիչը չի պարտավորվում պատվերներ կատարել, հաղթող ճանաչել նվազագույն գնային առաջարկ կատարած մասնակցին, սակայն հետաքրքրող առաջարկի դեպքում կարող է գործարք տեղի ունենալ: Գործարք տեղի ունենալու դեպքում, գործում են սույն կանոնակարգով նախատեսված պայմանները.
  6. մասնակից- մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող իրավաբանական անձ.
  7. գնման առարկա- ձեռք բերվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը.
  8. գնման առարկայի բնութագիր- ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության տեխնիկական հատկանիշներ, դրանց ձեռք բերման, վճարման և կազմակերպիչի կողմից սահմանված այլ պայմաններ.
  9. առաջարկ- տենդերի պայմանների հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ.
  10. առաջարկի ապահովում- մասնակցի կողմից առաջարկով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.
  11.  ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման  ապահովում- մասնակցի կողմից ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման պայմաններով կամ տենդերի արդյունքում կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.
  12. մրցույթի ապահովում- կազմակերպիչի կողմից սույն կանոնակարգով, մրցույթի պայմաններով և ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման պայմաններով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.
  13. համակարգ- iTender համակարգ, որի միջոցով տեղի է ունենում մրցույթների ձևավորում և հրապարակում, կազմակերպիչների կողմից մասնակիցների առաջարկների ընդունում և մասնակիցների զբաղեցրած տեղերի որոշում, գնահատման արդյունքների ամփոփում և մրցույթի կողմերին ծանուցում.
  14. անժամկետ տենդերներ- տենդերի նոր տեսակ, որը չունի վերջնաժամկետ: Մասնակիցները անընդհատ կարող են գնային առաջարկներ ներկայացնել, բարելավեն իրենց զբաղեցրած տեղերը՝ փոփոխելով ներկայացված գնային առաջարկները: Կազմակերպիչները կամ գնորդները կարող են անմիջապես կայքից առաջին տեղ զբաղեցրած մասնակցից գնում կատարել:  Առանձնահատկությունները սահմանված են սույն կանոնակարգի հավելված 6-ում:

 

  1. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1.1 Մրցույթ կազմակերպելու համար անհրաժեշտ է նախապես, որպես կազմակերպիչ գրանցվել համակարգում: Գրանցվելու համար անհրաժեշտ է www.iTender.am կայքի /այսուհետև՝ Կայք/ <<Գրանցում>> բաժնում հուշումներին հետևելով` լրացնել պարտադիր լրացման ենթակա դաշտերը:

1.2 Մրցույթ կազմակերպելու համար կազմակերպիչի անձնական էջի <<Ավելացնել մրցույթ>> բաժնում ձևավորում է տենդեր կամ հարցում՝ հետևելով հրահանգներին, հուշումներին և լրացնելով պարտադիր լրացման ենթակա դաշտերը:

1.3 Մրցույթի պայմանները լրացնելուց և հաստատելուց հետո համակարգն այն ուղարկում է համակարգի օպերատորին՝ փորձաքննության: Փորձաքննությունն իրենից ներկայացնում է համակարգի օպերատորի կողմից մասնագիտական աջակցություն: Փորձաքննության նպատակն է աջակցել կազմակերպիչներին` ճշգրիտ կերպով կազմակերպելու մրցույթները, որպեսզի դրանք ավելի արդյունավետ լինեն:

1.4 Համակարգի օպերատորը պարտավոր է երկու աշխատանքային օրվա ընթացքում իրականացնել փորձաքննություն և կազմակերպիչին տեղեկացնել արդյունքների մասին:

1.5 Փորձաքննության արդյունքների մասին համակարգի օպերատորը կազմակերպիչին տեղեկացնում է էլեկտրոնային փոստի միջոցով:

1.6 Փորձաքննության արդյունքում բացասական եզրակացության դեպքում նշվում են նաև առկա թերությունները: Կազմակերպիչը պետք է շտկի ի հայտ եկած թերությունները և կրկին ուղարկի փորձաքննության:

1.7 Փորձաքննության արդյունքում դրական եզրակացության դեպքում համակարգի օպերատորը կազմակերպիչին տեղեկացնելուն զուգահեռ նաև կատարում է մրցույթի պայմանների հրապարակումը:

1.8 Մրցույթի վերջնաժամկետը հաշվարկվում  է համակարգի օպերատորի կողմից հրապարակման պահից:

1.9 Մրցույթի պայմանները չեն կարող պարունակել գովազդային նյութեր, վիրավորական կամ այլ արգելված բովանդակությամբ տեքստեր:

1.10 Կազմակերպիչները կարող են ապաակտիվացնել իրենց անձնական հաշիվները՝ գրավոր դիմելով համակարգի օպերատորին՝ նշելով համակարգից դուրս գալու պատճառները:

1.11 Համակարգի օպերատորը գրությունը ստանալու օրվան հաջորդող օրը Կայքում հրապարակում է հայտարարություն կազմակերպիչի որոշման վերաբերյալ:

1.12 Եթե հայտարարության հրապարակման օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում որևէ անձ չի դիմում համակարգի օպերատորին կազմակերպիչի ունեցած պարտավորությունների վերաբերյալ, ապա սահմանված ժամկետի ավարտից հետո տվյալ կազմակերպիչի անձնական հաշիվը ապաակտիվացվում է:

1.13 Եթե 1.12 կետում սահմանված ժամկետի ընթացքում որևէ անձ /անձինք/ դիմում է համակարգի օպերատորին և հիմնավորում, որ տվյալ կազմակերպիչը դեռևս ունի մրցույթի պայմաններով սահմանված և չավարտված պարտավորություններ, ապա տվյալ կազմակերպիչի անձնական հաշիվը չի ապաակտիվացվում՝ այդ մասին 1 օրյա ժամկետում տեղեկացվելով կազմակերպիչին:

1.14 Կազմակերպիչի կողմից պարտականությունների ավարտը հիմնավորելուց կամ այն անձի /անձանց/, որի նկատմամբ տվյալ կազմակերպիչը ունեցել է պարտավորություններ, գրավոր հավաստումը ստանալուց հետո տվյալ կազմակերպիչի անձնական հաշիվը ապաակտիվացվում է:  

 

2. ԳՆՄԱՆ  ԱՌԱՐԿԱՅԻ  ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

2.1 Գնման առարկայի բնութագրերը պետք է հնարավորինս հստակ նկարագրեն ձեռքբերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշները, դրանց ձեռքբերման և վճարման պայմանները:

2.2 Գնման առարկայի բնութագրերը`

1) ներառում են գնման առարկայի մասնագրի, տեխնիկական տվյալների, իսկ աշխատանքների դեպքում` նաև աշխատանքների ծավալաթերթի, ժամանակացույցի և այլ ոչ գնային պայմանների ամբողջական ու համարժեք նկարագրությունը.

2) կարող են ներկայացվել նկարների, էսքիզների և այլ պատկերավոր միջոցների տեսքով, որոնք բառային նկարագրության դեպքում կդժվարացնեին մասնակիցների կողմից գնման առարկայի ճշգրիտ ընկալումը:

2.3 Ելնելով գնման առարկայի առանձնահատկություններից՝ դրանց հատկանիշները հնարավորինս ներառում են ձեռքբերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության որակին, ստանդարտին, անվտանգությանը, պայմանական նշաններին, տերմինաբանությանը, փաթեթավորմանը, բեռնաթափմանը, չափին, նախագծերին, ինչպես նաև գնման առարկայի այլ հատկանիշներին վերաբերող պայմանների հստակ նկարագրությունը` հիմնված միջազգային ստանդարտների և/կամ Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում` ժամանակավոր տեխնիկական պայմանների վրա:

2.4 Եթե կազմակերպիչը չի կարողանում հստակ կանխատեսել և մրցույթի շրջանակներում սահմանել տվյալ ժամանակահատվածում ձեռք բերվելիք գնման առարկայի քանակական ցուցանիշները, ապա կարող է մրցույթում սահմանել գնման առարկայի առավելագույն քանակը և իրավունք ունի արդյունքում ձեռք բերել նշված քանակից պակաս, բայց ոչ պակաս, քան նշված քանակի 80 տոկոսից:

2.5 Գնման առարկայի հատկանիշները կարող են սահմանվել նաև որպես կատարողականի և (կամ) գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին ճշգրիտ ընկալել գնման առարկան:

2.6 Գնման առարկայի հատկանիշները կարող են պահանջ կամ հղում պարունակել որևէ առևտրային նշանին, ֆիրմային անվանմանը, արտոնագրին, էսքիզին կամ մոդելին, ծագման երկրին կամ կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին: Հղումներ օգտագործելու դեպքում հատկանիշների բնութագրերը կարող են պարունակել «կամ համարժեք» բառերը:

 

3.ՄԱՍՆԱԿՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ 

 

 3.1 Համակարգի մրցույթներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես՝ որպես մասնակից գրանցվել Կայքում: Գրանցվելու համար անհրաժեշտ է Կայքի <<Գրանցում>> բաժնում հուշումներին հետևելով` լրացնել պարտադիր լրացման ենթակա դաշտերը:

3.2 Համակարգի մրցույթներին կարող են մասնակցել բոլոր անձինք, անկախ նրանց` օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, որոնք նախապես գրանցված են համակարգում և ներառված չեն մասնակցության իրավունքից զրկված մասնակիցների ցուցակում, որը հրապարակվում է Կայքում:

3.3 Եթե կազմակերպիչը ցանկանում է մրցույթ կազմակերպել միայն իր կողմից մուտքագրված հնարավոր մասնակիցների միջև, ապա այդ մրցույթը դառնում է սահմանափակ: Տվյալ դեպքում տենդերներին կամ հարցումներին առաջարկներ ներկայացնելու իրավունք ունեն միայն կազմակերպիչի կողմից նախանշված անձինք։

3.4 Մասնակիցը պետք է ունենա մրցույթի պայմաններով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող`

1) մասնագիտական փորձառություն.  

2) տեխնիկական միջոցներ.

3) ֆինանսական միջոցներ.

4) աշխատանքային ռեսուրսներ.

5) լիցենզիաներ.

6) սերտիֆիկատներ.

7) կազմակերպիչների կողմից սահմանված այլ փաստաթղթեր:

3.5 Մասնակիցները կարող են ապաակտիվացնել իրենց անձնական հաշիվները՝ գրավոր դիմելով համակարգի օպերատորին՝ նշելով համակարգից դուրս գալու պատճառները:

3.6 Համակարգի օպերատորը գրությունը ստանալու օրվան հաջորդող օրը Կայքում հրապարակում է հայտարարություն մասնակցի որոշման վերաբերյալ:

3.7 Եթե հայտարարության հրապարակման օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում որևէ անձ չի դիմում համակարգի օպերատորին մասնակցի ունեցած պարտավորությունների վերաբերյալ, ապա սահմանված ժամկետի ավարտից հետո տվյալ մասնակցի անձնական հաշիվը ապաակտիվացվում է:

3.8 Եթե 3.7 կետում սահմանված ժամկետի ընթացքում որևէ անձ /անձինք/ դիմում է համակարգի օպերատորին և հիմնավորում, որ տվյալ մասնակիցը դեռևս ունի մրցույթի պայմաններով սահմանված և չավարտված պարտավորություններ, ապա տվյալ մասնակցի անձնական հաշիվը չի ապաակտիվացվում՝ այդ մասին 1 օրյա ժամկետում տեղեկացվելով մասնակցին:

3.9 Մասնակցի կողմից պարտականությունների ավարտը հիմնավորելուց կամ այն անձի /անձանց/, որի նկատմամբ տվյալ մասնակիցը ունեցել է պարտավորություններ, գրավոր հավաստումը ստանալուց հետո տվյալ մասնակցի անձնական հաշիվը ապաակտիվացվում է:

 

 

4.  ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ  ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ   ԿԱՐԳԸ

4.1 Մասնակիցն իրավունք ունի առաջարկի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն 3 օր առաջ պահանջելու մրցույթի պայմանների պարզաբանում՝ մրցույթի պայմաններում նշված էլեկտրոնային փոստին նամակ ուղարկելով: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է հարցումն ստանալու պահից 1 օրվա ընթացքում:

4.2 Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է 4.1 կետով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև, եթե հարցումը դուրս է տենդերի կամ հարցման պայմանների բովանդակության շրջանակից:

4.3 Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն 2 օր առաջ տենդերի կամ հարցման պայմաններում կարող են կատարվել փոփոխություններ: Փոփոխություն կատարելու պահից 1 օրվա ընթացքում փոփոխված մրցույթի պայմաններ է հրապարակվում Կայքում, ինչպես նաև ուղարկվում հնարավոր մասնակիցներին՝ նշելով <<Փոփոխված>> բառը:

4.4 Մրցույթի պայմաններում փոփոխություններ կատարվելու դեպքում գործում է սույն կանոնակարգի 1.3-1.8 կետերով սահմանված կետերը, և առաջարկների ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին Կայքում հայտարարության հրապարակման և հնարավոր մասնակիցներին ծանուցելու պահից:

 

5.  ԱՌԱՋԱՐԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ԿԱՄ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

5.1 Մասնակիցներ ներգրավելու համար մրցույթի պայմաններ է հրապարակվում Կայքում և ուղարկվում iTender-ի բազայում գործունեությանը համապատասխան գրանցված և/կամ կազմակերպիչների կողմից մուտքագրված բոլոր մասնակիցներին: Կազմակերպիչները կարող են մրցույթի պայմանների հղումները տեղադրել իրենց կազմակերպությունների կայքերում, ինչպես նաև կազմակերպել լրացուցիչ հրապարակումներ՝ մասնակիցների շրջանակն ընդլայնելու համար:

5.2 Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տենդերի կամ հարցման պայմանների հիման վրա ներկայացնում է առաջարկ։

Առաջարկների գնահատման փուլում կազմակերպիչը կարող է պահանջել մասնակցից՝ ներկայացնելու իր կողմից առաջարկվող ապրանքների նմուշներ: Տվյալ դեպքում մասնակիցը պարտավորվում է եռօրյա ժամկետում ներկայացնել առաջարկվող ապրանքների նմուշները, իսկ դրանց ներկայացնելու անհնարինության դեպքում՝ ապրանքները տեսնելու հնարավորություն ստեղծել:

Մասնակցի կողմից տենդերով նախապես առաջարկվող ապրանքների, ներկայացված նկարների և նմուշների միջև անհամապատասխանության փաստ արձանագրվելու դեպքում մասնակցից, կազմակերպիչի պահանջի դեպքում, գանձվում է առաջարկի ապահովման գումարը՝ համաձայն սույն կանոնակարգի 6.2-րդ կետի 4-րդ մասի:  Մասնակիցը պարտավոր է խստագույնս պահպանել տենդերի պայմաններով և իր կողմից ներկայացվող ապրանքների համապատասխանությունը:

5.3 Մասնակիցները կարող են առաջարկ ներկայացնել ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի, այնպես էլ միաժամանակ մի քանի կամ բոլոր չափաբաժինների համար։ 

5.4 Առաջարկները ներկայացվում են մինչև դրա համար մրցույթի պայմաններով սահմանված ժամկետի ավարտը, որը չի կարող պակաս լինել 5 օրացուցային օրվանից, որի հաշվարկը սկսվում է հրապարակման և ծանուցման պահից։ Սահմանված վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված առաջարկները չեն ընդունվում համակարգի կողմից։

5.5 Առաջարկը վավեր է մինչև 5.6 կետում նշված ժամկետի լրանալը մասնակցի կողմից առաջարկը չեղարկելը /լրանալուց հետո հնարավոր չէ չեղարկել առաջարկը/, առաջարկի մերժումը կամ մրցույթը չկայացած հայտարարվելը, ինչպես նաև մրցույթի պայմաններին համապատասխան հաղթող ճանաչվելուց հետո ապրանքների մատակարարում /ծառայությունների մատուցում, աշխատատանքների կատարում/ իրականացնելու ավարտը:

5.6 Մասնակիցը, մինչև սույն կանոնակարգի 5.4 կետում նշված` առաջարկները ներկայացնելու վերջնաժամկետից 3 օր առաջ կարող է փոփոխել կամ չեղարկել իր առաջարկը:

 

 

6. ԱՌԱՋԱՐԿԻ,  ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ /ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ/ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՊԱՀՈՎՈՒՄՆԵՐԸ

 

6.1 Մասնակիցները համակարգում գրանցվելու պահին հաստատում են առաջարկի և ապրանքների մատակարարման /ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման/ ապահովումները: 

6.2 Առաջարկի ապահովման չափը մասնակցի կողմից առաջարկվող ընդհանուր գնի 5 տոկոսն է /մի քանի չափաբաժինների մասնակցելու դեպքում ընդհանուր գինը դա բոլոր չափաբաժինների ընդհանուր գումարների հանրագումարն է/:

Առաջարկի ապահովումը վճարում է մասնակիցը, եթե նա`

1) հայտարարվել է հաղթող, սակայն հրաժարվում կամ զրկվում է ապրանքների մատակարարման /ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման/ իրավունքից,

2) խախտել է մրցույթի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը,

3) առաջարկների ներկայացման վերջնաժամկետից հետո հրաժարվել է մրցույթին հետագա մասնակցությունից,

4) մրցույթի շրջանակներում ներկայացրել է կեղծ տվյալներ:

Առաջարկի ապահովման գործողության ժամկետը վավեր է մինչև մրցույթի պայմաններին համապատասխան հաղթողին որոշելը, մասնակցի կողմից առաջարկը չեղարկելը մինչև ներկայացման վերջնաժամկետի լրանալը, առաջարկի մերժումը կամ մրցույթը չկայացած հայտարարվելը:

6.3 Ապրանքների մատակարարման /ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման/ ապահովման չափը կազմում է մատակարարվող ապրանքների /մատուցվող ծառայությունների, կատարվող աշխատանքների/ ընդհանուր գումարների տասը տոկոսը: Հաղթող մասնակիցը պարտավոր է ապահովման գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին առնվազն 10 օրացուցային օր առաջ նախապես գրավոր տեղեկացնել կազմակերպիչին:

          Մատակարարման ապահովումը դադարում է ապրանքների մատակարարման /ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման/ ավարտից հետո հինգերորդ օրացուցային օրը:

Մատակարարման ապահովումը վճարում է մասնակիցը կազմակերպիչին, եթե նա պատշաճ կերպով չի կատարում իր՝ ապրանքների մատակարարման /ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման/ պայմաններով /Հավելված 3, Հավելված 4, Հավելված 4.1, Հավելված 5/ կամ Կազմակերպիչի հետ մրցույթի արդյունքում կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

6.4 Կազմակերպիչները համակարգում գրանցվելու պահին հաստատում են մրցույթի ապահովումը, որի չափը հաղթող ճանաչված ընկերությանը վճարման ենթակա գումարի հինգ տոկոսն է:

6.5 Կազմակերպիչները տենդեր կազմակերպելու դեպքում պարտավոր են հաղթող ճանաչված մասնակցին տալ պատվերներ:

6.6 Մրցույթի ապահովումը վճարում է կազմակերպիչը հաղթող ճանաչված մասնակցին, եթե չի կատարում սույն կանոնակարգով, մրցույթի պայմաններով և ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման պայմաններով ստանձնած և 6.5 կետով նախատեսված իր պարտականությունները:

6.7 Բոլոր ապահովումների տուժանքները վճարվում են դրանց իրավական հիմքերն ի հայտ գալուց հետո՝ կողմի վճարման պահանջ ներկայացնելուց 15 աշխատանքային օրվա ընթացքում:

 

7. ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՀԱՄԵՄԱՏՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

7.1 Առաջարկների ներկայացման ժամկետի ողջ ընթացքում ներկայացված գնային առաջարկները ավտոմատ կերպով համեմատվում են համակարգի կողմից։

7.2 Մասնակիցը յուրաքանչյուր չափաբաժնի համար ներկայացնում է առանձին գնային առաջարկ՝ գնման առարկայի մեկ միավորի գնով՝ առանց ավելացված արժեքի հարկի գումարի: Մասնակցի գնային առաջարկը ներկայացվում է մեկ թվով՝ ներառելով մասնակցի կողմից կատարվող բոլոր՝ փոխադրման, ապահովագրման, տուրքերի, հարկերի, այլ վճարումների գծով ծախսերը: Ինքնարժեքի բաղադրիչների հաշվարկ` բացվածք կամ այլ մանրամասներ կարող են չպահանջվել:

7.3 Առաջարկները գնահատվում են տենդերի պայմաններին համապատասխանելիության սկզբունքով։ Բավարար են գնահատվում նախատեսված պայմաններին համապատասխանող առաջարկները։ Բավարար կարող են գնահատվել նաև կազմակերպիչների կողմից ոչ էական համարվող թերություններով ներկայացված առաջարկները, հակառակ դեպքում առաջարկները գնահատվում են անբավարար և մերժվում են:

7.4          Հաղթող մասնակիցը որոշվում է առաջարկներ ներկայացրած և բավարար գնահատված մասնակիցներից նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով;

7.5 Առաջարկված գների համեմատումն իրականացվում է.

 1) առանց ԱԱՀ-ի գումարի, եթե Կազմակերպիչը ԱԱՀ վճարող է;

 2) ընդհանուր գումարներով, եթե Կազմակերպիչը ԱԱՀ վճարող չէ:

7.6 Մրցույթներն իրականացվում են.

 1) բաց աճուրդային սկզբունքով, որտեղ գների նվազեցումները տեղի են ունենում կազմակերպիչի կողմից նախապես սահմանված քայլերի չափերով: Մրցույթներին մասնակցելու ընթացքում կազմակերպիչների և մասնակիցների մոտ բացվում է պատուհան որտեղ երևում են.

Չ/Հ

Գնման առարկայի անվանում

Չափման միավոր

Առավելագույն քանակ

Առաջարկել գին

1-ին տեղ զբաղեցնող

2-րդ տեղ զբաղեցնող

3-րդ տեղ զբաղեցնող

Առավելագույն գին

Նվազագույն քայլ

Գնի նվազագույն թույլատրելի չափ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Որտեղ՝

Չ/Հ – չափաբաժնի համար.

Գնման առարկայի անվանում – ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության անվանումը;

Առաջարկել գին – մասնակիցների կողմից համակարգի միջոցով առաջարկվող գին.

Առավելագույն գին – կազմակերպիչի կողմից նախապես սահմանված առավելագույն գին.

Նվազագույն քայլ- սահմանված չափով, մինչև մրցույթի ժամկետի ավարտը մասնակիցների կողմից վերանայված և ներկայացված են նոր նվազեցված գին.

Գնի նվազագույն թույլատրելի չափ - կազմակերպիչի կողմից սահմանվող այն թույլատրելի գնի չափն է, որից ցածրը կազմակերպիչը համարում է ոչ արժանահավատ, կասկածելի:

Առաջին և հաջորդական տեղերը որոշվում են հետևյալ բանաձևով. 6<7<8<..........<9:

Մինչև մրցույթի պայմաններով սահմանված ժամկետի ավարտը պատուհանը, ներառյալ մասնակիցների ներկայացրած գները, երևալու է բոլոր կողմերին, սակայն մասնակիցների անվանումները երևալու են միայն մրցույթի վերջնաժամկետից հետո:

2) փակ աճուրդային սկզբունքով, որտեղ գործում են նույն սկզբունքները, ինչը ներկայացված է սույն կետի 1) ենթակետում, սակայն այս դեպքում մասնակիցների ներկայացրած գները չեն երևում մինչև մրցույթի վերջնաժամկետի ավարտը: Ժամկետի ավարտից հետո նոր երևում են մասնակիցները և ներկայացված գները:

3) լավագույն առաջարկի սկզբունքով, որտեղ ի տարբերություն սույն կետի 1)-ին ենթակում նշված աղյուսակից բացակայում են <<Նվազագույն քայլ>> և <<Գնի նվազագույն թույլատրելի չափ>> սյունյակները: Հաղթողը չի որոշվում նվազագույն գնային առաջարկ ներկայացնելու սկզբունքով, այլ որոշվում է գին/որակ, գին/այլ ոչ գնային պայմաններ հարաբերակցություններով: Մասնակիցների կողմից տենդերի պայմաններին համապատասխան ներկայացվում են առաջարկներ, որոնք բացի գներից ներառում են նաև ոչ գնային այլ տեխնիկական առաջարկներ: Սահմանված ժամկետից հետո կազմակերպիչը բացում է ներկայացված բոլոր առաջարկները և հաղթող ճանաչում իր գնահատմամբ առավել շահավետ տարբերակով առաջարկը և տվյալ առաջարկը ներկայացրած մասնակիցը դառնում է հաղթող: Մասնակիցները այս սկզբունքի դեպքում կարող են ներկայացնել մեկից ավելի առաջարկներ:

7.7 Առաջարկների գնահատումը, համեմատումը և հաղթողների որոշումը իրականացվելու է ըստ առանձին չափաբաժինների։

7.8 Մրցույթի պայմաններով սահմանված վերջնաժամկետից հետո 2 օրացուցային օրվա ընթացքում Կազմակերպիչի կողմից սահմանվում է գնահատման արդյունքների ամփոփման ժամկետ: Մինչև սահմանված ժամկետի ավարտը կազմակերպիչը պետք է կատարի առաջարկների ամբողջական գնահատում և ամփոփի գնահատման արդյունքները: Սահմանված ժամկետում գնահատում չկատարելու դեպքում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցն ինքնաբերաբար դառնում է հաղթող:

7.9 Առաջարկների գնահատման փուլում կազմակերպիչը նվազագույն գին ներկայացրած մասնակցից կարող է պահանջել որակավորման փաստաթղթեր՝ մասնագիտական փորձառությունը, ֆինանսական միջոցները, աշխատանքային ռեսուրսներ, տեխնիկական միջոցները և այլն գնահատելու համար, եթե նախապես սահմանել է մրցույթի պայմաններով::

7.10 Մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինն ապահովում է նախատեսված պահանջների կատարումը։ Նման դեպքում մասնակիցը հայտարարվում է հաղթող, որին առաջարկվում է իրականացնել ապրանքների մատակարարումներ /մատուցել ծառայություններ, կատարել աշխատանքներ/ և/կամ կնքել պայմանագիր։

7.11 Մասնակիցը, իրեն ներկայացված պահանջների համապատասխանության հիմնավորման նպատակով կարող է ներկայացնել լրացուցիչ այլ փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր:

7.12 Կազմակերպիչը կարող է ստուգել մասնակցի ներկայացրած տեղեկատվության և/կամ տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրա մասին ստանալով իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը: Եթե մասնակցի ներկայացրած փաստաթղթերում և/կամ տվյալների իսկության ստուգման արդյունքում տվյալները որակվում են իրականությանը չհամապատասխանող, ապա`

ա/ մրցույթներին տվյալ մասնակցի մասնակցությունը դադարեցվում է, իսկ եթե մրցույթի արդյունքում արդեն իրականացվում են մատակարարումներ /մատուցվում են ծառայություններ, կատարվում են աշխատանքներ/ կամ պայմանագիր է կնքվել, ապա մասնակցի հետ մատակարարումները /մատուցումները, կատարումները/ կամ կնքված պայմանագիրը կարող է կազմակերպիչի կողմից միակողմանիորեն  լուծվել.

բ/ մասնակցից գանձվում է սյուն կանոնակարգով սահմանված տույժերն ու տուգանքները.

գ/ մասնակցից գանձվում է առաջարկի ապահովման գումարը.

դ/ մասնակիցը ներառվում է համակարգից օգտվելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

7.13 Սույն մասի 7.9 կետի համաձայն գնահատման արդյունքում գնային առաջարկով հաղթող մասնակցի առաջարկն անբավարար գնահատվելու դեպքում փաստաթղթերի ներկայացման առաջարկ է ներկայացվում հաջորդ /երկրորդ ցածր գնային առաջարկ ներկայացրած/ տեղը զբաղեցրած մասնակցին։ Հաջորդ տեղ զբաղեցրած մասնակցի առաջարկը անբավարար գնահատվելու դեպքում՝ առաջարկ է ներկայացվում հաջորդ /երրորդ ցածր գնային առաջարկ ներկայացրած/ տեղ զբաղեցնող մասնակցին: Վերջինի առաջարկն անբավարար գնահատվելու դեպքում տենդերը հայտարարվում է չկայացած՝ համաձայն սույն կանոնակարգի 9-րդ կետի 1-ին մասի:

7.14 Գնահատման գործընթացի ավարտին կազմակերպիչը համակարգի միջոցով մասնակիցներին է տրամադրում գնահատման արդյունքների ամփոփման հաշվետվություն:

7.15  Հաշվետվությունը պարունակում է ամփոփ տեղեկատվություն՝

ա/ կազմակերպիչի անվանման,

բ/ հեռախոսահամարի,

գ/ գնման առարկայի,

դ/ մասնակիցների ընդհանուր քանակի,

ե/ առաջարկների գնահատման,

զ/ հաղթող մասնակիցների և նրանց կողմից ներկայացված գների,

է/ առաջարկների մերժման և դրանց հիմնավորման,

ը/ չկայացած չափաբաժինների և դրանց հիմնավորման,

թ/ կոնտակտային անձի տվյալների մասին:

7.16 Ապրանքների մատակարարումը /ծառայությունների մատուցումը, աշխատանքների կատարումը/ կամ տենդերի արդյունքում պայմանագիր կնքվելու դեպքերում այդ պայմանագիրը կարող է իրականացվել գործակալության պայմանագրեր կնքելու միջոցով՝ նախապես համաձայնեցնելով կազմակերպիչի հետ: Ապրանքների մատակարարման /ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման/ ընթացքում գործակալի փոփոխությունն իրականացվում է կազմակերպիչի համաձայնությամբ: Մասնակիցն է պատասխանատվություն կրում գործակալի  պարտավորությունների համար։

7.17 Մրցույթի հետ կապված կողմերի` սույն կանոնակարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են արդյունքում կնքվող պայմանագրով և/կամ տենդերի պայմաններով կամ կողմերի միջև բանակցությունների արդյունքում ձեռք բերված գրավոր կամ բանավոր պայմանավորվածություններով:

 

8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

8.1 Եթե կազմակերպիչը որոշում է մրցույթի արդյունքում կնքել պայմանագիր, ապա հաղթող մասնակից հայտարարվելուն հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում կազմակերպիչը ծանուցում է հաղթող մասնակցին` ներկայացնելով պայմանագիր կնքելու առաջարկը և պայմանագրի նախագիծը:

8.2 Եթե հաղթող մասնակիցը պայմանագիր կնքելու առաջարկը և պայմանագրի նախագիծը ստանալուց հետո, պայմանագիր կնքելու առաջարկում նշված ժամկետում չի ստորագրում պայմանագիրը, ապա նա զրկվում է պայմանագիրը ստորագրելու իրավունքից, և կազմակերպիչը կարող է պայմանագիր կնքե­լու առաջարկ  ներկայացնել հաջորդ /երկրորդ/ տեղը զբաղեցրած մասնակցին, իսկ վերջինի կողմից առաջարկը չընդունվելու դեպքում` հաջորդ /երրորդ/ տեղն զբաղեցրած մասնակցին կամ մրցույթը հայտարարել չկայացած:

8.3 Մինչև 8.2 կետի առաջին մասով նախատեսված ժամկետի ավարտը, կողմերի համաձայնությամբ կարող են պայմանագրի նախագծում կատարվել փոփոխություններ:

8.4 Պայմանագրի կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառյալ պայմանագրի կատարման շրջանակում պայմանագիր ստորագրած մաս­նակցի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա: Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով և դրանց համար պատասխանատու է պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձը:

 

9. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

9.1 Մրցույթը չկայացած է հայտարարվում, եթե`

1) առաջարկներից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի պայմաններին կամ

2) դադարում է գոյություն ունենալ գնման պահանջը /ինչպես նաև մասամբ/: Սույն մասով մրցույթը չկայացած է հայտարարվում մինչև առաջարկների ներկայացման վերջնաժամկետից առնվազն երկու օր առաջ կամ

3) ոչ մի առաջարկ չի ներկայացվել կամ

4) հարցում կազմակերպելու դեպքում, երբ պայմանագիր չի կնքվում կամ մատակարարում չի իրականացվելու:

 

10. ՄՐՑՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

10.1 Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կամ կազմակերպիչ, որը շահագրգռված է կոնկրետ գործարքի կնքման հարցում, և որը վնասներ է կրել մյուս կողմի կատարած խախումների հետևանքով, իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները (անգործությունը) և որոշումները, պահանջելու ապահովումների գումարները, ինչպես նաև վնասների փոխհատուցում:

10.2 Մրցույթների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանարապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ և սույն կանոնակարգով:

 

Հավելված 1

 

11. ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

ԴԻՄՈՒՄ

                                                                     

Կազմակերպիչը հայտնում և հավաստում է, որ ուսումնասիրել է iTender կանոնակարգը և համաձայն է կանոնակարգով սահմանված պահանջներին, ցանկություն ունի օգտվելու iTender համակարգից և կանոնակարգի պահանջներին համապատասխան  ներկայացնում  է գրանցման դիմումը։

 

Կազմակերպիչը հայտնում և հավաստում է, որ.

 

1) վճարունակ է, դատական կարգով անվճարունակ կամ սնանկ ճանաչված չէ, չի գտնվում լուծարման գործընթացում, տնտեսական գործունեությունը կասեցված չէ,

2) տեղեկացված է, որ տենդեր կազմակերպելու դեպքում պարտավոր է հաղթող ճանաչված մասնակցին տալ պատվերներ,

3) տեղեկացված է, որ iTender կանոնակարգով և ապրանքների մատակարարման /ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման/ պայմաններով սահմանված իր վճարային և այլ պարտականությունները չկատարելու դեպքում պետք է վճարի մրցույթի ապահովման վճարը, որի չափը հաղթող ճանաչված մասնակցին (մասնակիցներին) վճարման ենթակա գումարի հինգ տոկոսն է,

4) չի ներկայացնում, ինչպես նաև կոնկրետ մրցույթի շրջանակներում չի ներկայացնի կեղծ տվյալներ:

     

Իրավաբանական անձ

Կազմակերպության անվանում

 

Իրավաբանական հասցե

 

ՀՎՀՀ

/կցել պետական գրանցման վկայականը/

Էլ. փոստի հասցե

 

Հեռախոս

 

Պատասխանատու անձի անուն, ազգանուն

/կցել անձնագիրը կամ նույնականացման քարտը/

Մուտքանուն

 

Գաղտնաբառ

 

Կրկնել գաղտնաբառը

 

 

Ֆիզիկական անձ

Պատասխանատու անձի անուն, ազգանուն

/կցել անձնագիրը կամ նույնականացման քարտը/

Հեռախոս

 

Էլ. փոստի հասցե

 

Մուտքանուն

 

Գաղտնաբառ

 

Կրկնել գաղտնաբառը

 

 

 

 

Հավելված 2

 

12.ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

ԴԻՄՈՒՄ

                                                     

Մասնակիցը հայտնում և հավաստում է, որ ուսումնասիրել է iTender կանոնակարգը, համաձայն է կանոնակարգով սահմանված  պահանջների հետ, ցանկություն ունի մասնակցելու մրցույթներին և կանոնակարգի պահանջներին համապատասխան  ներկայացնում  է iTender համակարգի բազայում գրանցման դիմումը։

 

  1. Մասնակիցը հայտնում և հավաստում է, որ.

1) դատական կարգով անվճարունակ կամ սնանկ ճանաչված չէ, չի գտնվում լուծարման գործընթացում, տնտեսական գործունեությունը կասեցված չէ, տենդերի արդյունքում ապրանքների մատակարարումներ /ծառայությունների մատուցումներ, աշխատանքների կատարումներ/ իրականացնելու համար էական գույքի վրա կալանք դրված չէ,

2) iTender կանոնակարգի շրջանակներում չի ներկայացնում և կոնկրետ մրցույթի ընթացքում չի ներկայացնի կեղծ տվյալներ:

 

  1. Մասնակիցը հայտնում և հավաստում է, որ.

ունի iTender համակարգով կազմակերպվող մրցույթների մասնակցության համար  պահանջվող`

1) մասնագիտական փորձառություն.

2) տեխնիկական միջոցներ.

3) ֆինանսական միջոցներ.

4) աշխատանքային ռեսուրսներ։

Մասնակիցը պարտավորվում է մրցույթի պայմաններով նախատեսված պահանջների դեպքերում և կարգով ներկայացնել որակավորումը հիմնավորող` կազմակերպիչների կողմից մրցույթի պայմաններով նախատեսված փաստաթղթեր (տեղեկություններ)։

 

  1. Սույնով մասնակիցը, կանոնակարգի 6-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնում է առաջարկի և մատակարարման /մատուցման, կատարման/ ապահովում

Առաջարկի ապահովման չափը մասնակցի կողմից առաջարկվող ընդհանուր գնի 5 տոկոսն է /մի քանի չափաբաժինների մասնակցելու դեպքում ընդհանուր գինը դա բոլոր չափաբաժինների ընդհանուր գումարների հանրագումարն է/:

Առաջարկի ապահովումը վճարում է մասնակիցը, եթե նա`

1) հայտարարվել է հաղթող, սակայն հրաժարվում կամ զրկվում է ապրանքների մատակարարման /ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման/ իրավունքից,

2) խախտել է մրցույթի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը,

3) առաջարկների ներկայացման վերջնաժամկետից հետո հրաժարվել է մրցույթին հետագա մասնակցությունից,

4) մրցույթի շրջանակներում ներկայացրել է կեղծ տվյալներ:

Առաջարկի ապահովման գործողության ժամկետը վավեր է մինչև մրցույթի պայմաններին համապատասխան հաղթողին որոշելը, մասնակցի կողմից առաջարկը չեղարկելը մինչև ներկայացման վերջնաժամկետի լրանալը, առաջարկի մերժումը կամ մրցույթը չկայացած հայտարարվելը:

         Ապրանքների մատակարարման /ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման/ ապահովման չափը կազմում է մատակարարվող /մատուցվող ծառայությունների, կատարվող աշխատանքների/ ապրանքների ընդհանուր գումարների տասը տոկոսը: Հաղթող մասնակիցը պարտավոր է ապահովման գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին առնվազն 10 օրացուցային առաջ նախապես գրավոր տեղեկացնել կազմակերպիչին:

          Մատակարարման ապահովումը դադարում է ապրանքների մատակարարման /ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման/ ավարտից հետո հինգերորդ օրացուցային օրը:

Մատակարարման ապահովումը վճարում է մասնակիցը կազմակերպիչին, եթե նա պատշաճ կերպով չի կատարում իր՝ ապրանքների մատակարարման /ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման/ պայմանների /Հավելված 3, Հավելված 4, Հավելված 4.1, Հավելված 5/ կամ Կազմակերպիչի հետ մրցույթի արդյունքում կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

Սույն դիմումը գործում է համակարգում գրա

 

 

 

Կազմակերպության անվանում

ՀՎՀՀ

Տնօրենի անուն, ազգանուն, անձն. տվյալներ

Էլ Փոստի հասցե

Հեռախոս

Մուտքանուն

Գաղտնաբառ

Կրկնել գաղտնաբառը

 

Եթե գրանցվողը լիազորված անձն է ապա կցվում է Լիազորագիր

 

Կազմակերպության անվանում

ՀՎՀՀ

Լիազորված անձի անուն, ազգանուն, անձն. տվյալներ

Էլ Փոստի հասցե

Հեռախոս

Մուտքանուն

Գաղտնաբառ

Կրկնել գաղտնաբառը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 3

 

  13. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ

ՊԱՅՄԱՆՆԵՐ  

 

 

1. ԱՌԱՐԿԱՆ

1.1. Հաղթող մասնակիցը /այսուհետև՝ Վաճառող/ պարտավորվում է Կազմակերպիչին /այսուհետև՝ Գնորդ/ մատակարարել տենդերի պայմաններով սահմանված գնման առարկայի բնութագրերով նախատեսված և Գնորդի հետ մինչև մատակարարումը համաձայնեցված ապրանք /այսուհետ` Ապրանք/:

1.2 Գնորդը պարտավորվում է ընդունել այդ Ապրանքը և վճարել դրա համար տենդերի պայմաններով սահմանված ժամկետում։

 

2. ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

2.1 Ապրանքների տեղափոխումը իրականացնում է Վաճառողը տեդների պայմաններով սահմանված կարգով:

 

            3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1 Գնորդն իրավունք ունի`

3.1.1 Ապրանքը սահմանված ժամկետում Վաճառողի կողմից չմատակարարելու դեպքում հրաժարվել Ապրանքից, եթե մատակարարման ժամկետները խախտվել են 3 օրից ավելի.

3.1.2 Եթե հանձնվել է անպատշաճ որակի` նշված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող Ապրանք.

ա) պահանջել հատուցելու Ապրանքի անպատշաճ որակի լինելու պատճառով իր կատարած ծախսերը.

բ) չընդունել Ապրանքն` իր  հայեցողությամբ սահմանելով անպատշաճ որակի Ապրանքը համապատասխան որակի Ապրանքով անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ և պահանջել Վաճառողից վճարելու սույն պայմանագրի 7.4 կետով նախատեսված տուգանքը.

գ)          հրաժարվել և պահանջել վերադարձնելու Ապրանքի համար վճարված գումարը.

3.1.3 Եթե հանձնվել է որոշվածից պակաս քանակի Ապրանք, ապա.

ա)  պահանջել լրացնելու Ապրանքի պակաս հանձնված քանակը,

բ) հրաժարվել հանձնված Ապրանքից և դրա համար վճարելուց, իսկ եթե Ապրանքի համար վճարվել է, ապա` պահանջել վերադարձնելու վճարված գումարը և վճարելու սույն պայմանագրի 7.2 կետով նախատեսված տույժը։

3.1.4 Եթե հանձնվել է տեսակի պայմանի խախտմամբ Ապրանք,  իր ընտրությամբ`

ա) ընդունել տեսակի վերաբերյալ պայմանին համապատասխանող Ապրանքը և հրաժարվել մնացած Ապրանքներից.

բ) հրաժարվել հանձնված բոլոր Ապրանքներից և պահանջել վճարելու սույն պայմանագրի 7.2 կետով նախատեսված տույժը.

գ) պահանջել տեսակի վերաբերյալ պայմանին չհամապատասխանող Ապրանքի անհատույց փոխարինում նախատեսված տեսակին համապատասխան Ապրանքով.

3.1.5 Վաճառողի կողմից մատակարարման ժամկետների խախտման դեպքում իր հայեցողությամբ սահմանել Ապրանքի մատակարարման նոր ժամկետ և պահանջել Վաճառողից վճարելու  7.2 կետով նախատեսված տույժը։

3.1.6 Վաճառողից պահանջել հատուցելու վնասները, եթե Գնորդը Վաճառողի կողմից պարտավորությունը խախտելու հետևանքով մատակարարումը դադարեցնելուց հետո ողջամիտ ժամկետում այլ անձից ավելի բարձր, սակայն ողջամիտ գնով գնել է Ապրանք   նախատեսվածի փոխարեն` մատակարարման պայմաններով սահմանված և դրա փոխարեն կնքված գործարքի գների միջև տարբերության չափով, ինչպես նաև Ապրանքն այլ անձից ձեռք բերելու համար իր կատարած բոլոր անհրաժեշտ և ողջամիտ ծախսերը.

3.1.7 Միակողմանի դադարեցնել մատակարարումը (լրիվ կամ մասնակի), եթե Վաճառողն էականորեն խախտել է մատակարարումը.

3.1.7.1 Վաճառողի կողմից մատակարարումը խախտելն էական է համարվում, եթե`

            ա) մատակարարվել է անպատշաճ որակի Ապրանք, որը չի կարող փոխարինվել Գնորդի համար ընդունելի ժամկետում.

            բ) Ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 2 օրից ավելի,

3.1.8 Զննել Ապրանքը և հայտնաբերված թերությունների մասին անհապաղ տեղեկացնել Վաճառողին։

 

3.2 Գնորդը պարտավոր է`

3.2.1 Կատարել համապատասխան մատակարարված Ապրանքի ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները։

3.2.2 Վաճառողի հանձնած Ապրանքից հրաժարվելու դեպքում, ապահովել այդ Ապրանքի պատասխանատու պահպանությունը և դրա մասին անհապաղ տեղեկացնել Վաճառողին.

3.2.3 Նախատեսված կարգով և ժամկետներում մատակարարված Ապրանքն ընդունելու դեպքում Վաճառողին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները, իսկ վճարման ժամկետի խախտման դեպքում` նաև  7.5 կետով նախատեսված տույժը։

3.2.4 Ապրանքի քանակի, տեսականու, որակի մասին մատակարարման պայմանները խախտելու մասին Վաճառողին ծանուցել թերությունը հայտնաբերելուց հետո անմիջապես կամ այն բանից հետո` ողջամիտ ժամկետում, երբ համապատասխան պայմանի խախտումը պետք է հայտնաբերված լիներ` ելնելով Ապրանքի բնույթից և նշանակությունից։

3.2.5 3.3.4 կետի համաձայն միակողմանի դադարումից հետո Վաճառողին հատուցել վերջինիս վնասները։

 

3.3 Վաճառողն իրավունք ունի`

3.3.1 Գնորդից պահանջել ընդունելու նախատեսված կարգով և ժամկետներում մատակարարված Ապրանքը.

3.3.2 Գնորդից պահանջել հատուցելու վնասները, եթե Վաճառողը Գնորդի կողմից պարտավորությունը խախտելու հետևանքով միակողմանի դադարումից հետո` ողջամիտ ժամկետում, այլ անձի` մատակարարման պայմաններով նախատեսվածից ավելի ցածր, սակայն ողջամիտ գնով վաճառել է Ապրանք` համապատասխան պայմանագրով սահմանված և դրա փոխարեն կնքված գործարքի գների միջև տարբերության չափով։

3.3.3 Գնորդից պահանջել վճարելու նախատեսված կարգով և ժամկետներում մատակարարված Ապրանքի համար իրեն վճարման ենթակա գումարները.

3.3.4 Միակողմանի դադարեցնել մատակարարումները (լրիվ կամ մասնակի), եթե Գնորդն էականորեն խախտել է իր պարտականությունները։

3.3.4.1 Գնորդի կողմից իր պարտականությունները խախտելն էական է համարվում, եթե բազմիցս խախտվել են Ապրանքի համար վճարելու ժամկետները։

3.3.5 Գնորդի համաձայնությամբ վաղաժամկետ մատակարարել Ապրանքը։

 

3.4 Վաճառողը պարտավոր է`

3.4.1 Գնորդին հանձնել Ապրանքը` նախատեսված կարգով և ժամկետներում։

3.4.2 Ապրանքը Գնորդին մատակարարել գնման ժամանակացուցով սահմանված ժամկետներում։

3.4.3 Ապահովել Ապրանքի մատակարարումը 3.1.2 բ/ և 3.1.5 կետերին համապատասխան` Գնորդի կողմից սահմանված ժամկետներում։  

3.4.4 Գնորդին հանձնել երրորդ անձանց իրավունքներից ազատ Ապրանք։

3.4.5 Կ Գնորդին հանձնել պայմանգրի պայմաններով նախատեսված որակի և քանակի Ապրանք` նախատեսված կարգով և ժամկետներում, իսկ Գնորդի պահանջով տրամադրել Ապրանքի որակը հավաստող փաստաթղթեր։

3.4.6 Թերի մատակարարում թույլ տալու դեպքում, նախատեսված կարգով, լրացնել թերի մատակարարվածը։

3.4.7 Հետ տանել Գնորդի կողմից 3.2.2 կետին համապատասխան` պատասխանատու պահպանության ընդունված Ապրանքը կամ ողջամիտ ժամկետում տնօրինել այն, ինչպես նաև հատուցել Ապրանքը պատասխանատու պահպանության ընդունելու, այն իրացնելու կամ Վաճառողին վերադարձնելու հետ կապված անհրաժեշտ ծախսերը։

3.4.8 Նախատեսված դեպքերում վճարել սույն պայմանագրի 7.2 և 7.4  կետերով նախատեսված տույժը և տուգանքը։

3.4.9 Գնորդին հանձնել Ապրանքի պատկանելիքները և համապատասխան փաստաթղթերը։

3.4.10 3.1.7 կետի համաձայն միակողմանի դադարեցնելուց հետո Գնորդին հատուցել վերջինիս վնասները։

3.4.11 Մրցույթի ապահովման գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Գնորդին։

 

          4. ԱՊՐԱՆՔԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

4.1  Ապրանքի գինը դա տենդերի հաղթած գինն է, ներառում է հարկերը, տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները, Ապրանքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև Վաճառողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը։

4.2 Գնորդին իրեն մատակարարվելիք Ապրանքի դիմաց վճարում է ՀՀ դրամով, կանխիկ կամ անկանխիկ` դրամական միջոցները Վաճառողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով։ Դրամական միջոցների վճարումը կամ փոխանցումը կատարվում է տենդերի պայմաններով սահմանված ժամկետներում:

 

          5. ԱՊՐԱՆՔԻ ՈՐԱԿԸ

5.1 Վաճառողը երաշխավորում է մատակարարված Ապրանքի որակի համապատասխանությունը ստանդարտների պահանջներին։

 

          6. ԱՊՐԱՆՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

6.1 Վաճառողն Ապրանքը հանձնում է Գնորդին` նշված ծավալներով և ժամկետներում։

6.2 Ապրանքը Գնորդին կողմից ընդունված է համարվում համապատասխան հաշվապահական և/կամ իրավական փաստաթղթերի երկկողմանի հաստատելու պահից։

           

7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

7.1 Վաճառողը պատասխանատվություն է կրում հանձնած Ապրանքի որակի և նախատեսված մատակարարման ժամկետների պահպանման համար։

7.2 Վաճառողի կողմից նախատեսված Ապրանքի մատակարարման ժամկետների խախտման դեպքում Վաճառողից յուրաքանչյուր ուշացված օրվա համար գանձվում է տույժ` մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված Ապրանքի գնի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերրորդական) տոկոսի  չափով։

7.3 7.2 և 7.4 կետերով նախատեսված տույժը և տուգանքը հաշվարկվում և հաշվանցվում են Վաճառողին վճարման ենթակա գումարների հետ։

7.4 Տենդերի պայմաններով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող Ապրանք մատակարարելու յուրաքանչյուր դեպքում Վաճառողից գանձվում է տուգանք` Ապրանքի ընդհանուր գնի 0,5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոսի  չափով։

7.5 Գնորդի կողմից 4.2 կետով նախատեսված ժամկետի խախտման համար Կազմակերպիչի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերրորդական) տոկոսի  չափով։

7.6 Մատակարարման պայմաններով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

7.7 Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը կողմերին չի ազատում իրենց պարտվորությունները լրիվ կատարելուց։

 

8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ /ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ/

Պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը կողմերը  չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնել մատակարարումները` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

9. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

9.1 Այն դեպքում, երբ սույն կանոնակարգով նախատեսված կարգով արձանագրվում է, որ տենդերում, մինչև հաղթող ճանաչվելը, Վաճառողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), որի հետևանքով մասնակցին հաղթող ճանաչելու (ընտրելու) մասին որոշումը չի համապատասխանում սույն կանոնակարգի պահանջներին, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Գնորդն իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնելու մատակարարումները, եթե արձանագրված խախտումները մինչև այդ հայտնի լինելու դեպքում հիմք կհանդիսանային հաղթող չճանաչելու համար: Ընդ որում, Գնորդը չի կրում մատակարարումները միակողմանի դադարեցման հետևանքով Վաճառողի համար առաջացող վնասների կամ անժամկետ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ Վաճառողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Գնորդի կրած վնասներն այն ծավալով, որը չի ծածկվում մինչև մատակարարումների դադարեցմամբ Գնորդին ստացածով։

9.2 Մատակարարումներից ծագած` կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած` հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության։ Սույն մատակարարման պայմաններից ծագած պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, առանց պարտապան կողմի գրավոր համաձայնության։

9.3 Եթե մատակարարումներն իրականացվում է ենթակապալի պայմանագիր կնքելու միջոցով.

1) Կատարողը պատասխանատվություն է կրում ենթակապալառուի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

2) Ապրանքների մատակարարման ընթացքում ենթակապալառուի փոփոխման դեպքում Կատարողը գրավոր տեղեկացնում է Գնորդին՝ տրամադրելով ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները՝ փոփոխությունը կատարվելու օրվանից հաշված հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

9.4 Եթե մատակարարումներն իրականացվում են համատեղ գործունեության (կոնսորցիումի) պայմանագիր կնքելու միջոցով, ապա մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն: Ընդ որում, կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում Գնորդի կողմից աշխատանքները կարող են միակողմանիորեն դադարեցվել և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են սույն պայմաններով նախատեսված պատասխանատվության միջոցները:

9.5 Մատակարարման հետ կապված վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում։

9.6     Ապրանքի մատակարարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև այդ ժամկետը լրանալը կողմի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ Գնորդի մոտ չի վերացել գնման առարկայի օգտագործման պահանջը։

9.7 Մատակարարումների պատշաճ կատարման պայմաններում կողմերի (Վաճառող և (կամ) Գնորդ) օգուտները (խնայողություններ) և (կամ) կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են։

            Կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառյալ մատակարարումների իրականացման շրջանակում Վաճառողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, չեն կարող ազդել մատակարարման վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է Վաճառողը։

9.8     Մատակարարման պայմանների հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով։

9.9 Գնորդի և Վաճառողի միջև ծագած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրնեքը։

 

 

Հավելված 4

 

 

14. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 ՊԱՅՄԱՆՆԵՐ /շինարարություն/

 

1. ԱՌԱՐԿԱՆ

1.1        Հաղթող մասնակիցը /այսուհետև՝ Կապալառու/ պարտավորվում է  տենդերի պայմաններով  սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված շինարարական աշխատանքները (այսուհետև` Աշխատանք), իսկ Կազմակերպիչը /այսուհետև՝ Պատվիրատու/ պարտավորվում է ընդունել կատարված Աշխատանքը և վարձատրել դրա համար։

1.2   Նախատեսված Աշխատանքները կատարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին, շինարարարական նորմերին և կանոններին, Աշխատանքի նախագծին, ինչպես նաև Աշխատանքի ծավալաթերթ-նախահաշվին  համապատասխան։

1.3 Նախատեսված առանձին տեսակի աշխատանքների, փուլերի և ծավալների կատարման ժամկետները որոշվում են կողմերի կողմից համաձայնեցված օրացուցային գրաֆիկով:

 

2. ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ

2.1   Աշխատանքը կատարվում է Կապալառուի ուժերով, նյութերով և միջոցներով։

2.2     Կապալառուն պատասխանատվություն է կրում իր տրամադրած նյութերի և սարքավորումների որակի համար։

 

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ       

3.1. Պատվիրատուն իրավունք ունի`

3.1.1  Ցանկացած ժամանակ ստուգել Կապալառուի իրականացրած Աշխատանքի ընթացքը և որակը` առանց միջամտելու վերջինիս գործունեությանը.

3.1.2 Կապալառուի կողմից տենդերի պայմաններում նշված ժամկետի (ներառյալ օրացուցային գրաֆիկի) խախտման դեպքում իր հայեցողությամբ սահմանել Աշխատանքի կատարման նոր ժամկետ և պահանջել Կապալառուից վճարելու 6.2 կետով նախատեսված տույժը։

3.1.3  Չընդունել Աշխատանքի արդյունքը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դրույթներին, սույն պայմանագրի 1.2 կետով նախատեսված փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում` իր հայեցողությամբ սահմանելով թերությունների անհատույց վերացման ողջամիտ ժամկետ և պահանջել Կապալառուից վճարելու 6.2 կետով նախատեսված տույժը, ինչպես նաև 6.3 կետով նախատեսված տուգանքը։

3.1.4    Միակողմանի դադարեցնել Աշխատանքները և պահանջել հատուցելու իրեն պատճառված վնասները, եթե.

ա)      Կապալառուն ժամանակին չի սկսում Աշխատանքի կատարումը կամ Աշխատանքը կատարում է այնքան դանդաղ, որ դրա ժամանակին ավարտը  դառնում է ակնհայտ անհնար,

բ)       Կապալառուն խախտել է 1.3 կետում նախատեսված ժամկետը (ներառյալ օրացուցային գրաֆիկը),

գ)       Կապալառուի կողմից կատարված Աշխատանքը չի համապատասխանում նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պահանջներին,

դ)       Կապալառուի կողմից խախտվել են 3.1.3 կետով նախատեսված հիմքերով Աշխատանքի թերությունների անհատույց վերացման ողջամիտ ժամկետները.

3.1.5  Աշխատանքի արդյունքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել  երաշխիքային ժամկետում։

3.1.6  Լիազորել այլ անձի` Աշխատանքի իրականացման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու նպատակով.

3.1.7  Մինչև Պատվիրատուի կողմից Կապալառուի կատարած Աշխատանքի արդյունքն ընդունելը, պահանջել իրեն հանձնելու անավարտ Աշխատանքի արդյունքը` օրենքով կամ սույն Աշխատանքների կատարման պայմաններով նախատեսված հիմքերով դադարեցնելու դեպքում։

 

3.2. Պատվիրատուն պարտավոր է`

3.2.1  Աշխատանքը կատարելիս` աջակցել Կապալառուին նախատեսված դեպքերում, ծավալով և կարգով.

3.2.2 Նախատեսված ժամկետում և կարգով Կապալառուի մասնակցությամբ զննել և ընդունել կատարված Աշխատանքը (դրա արդյունքը), իսկ պայմանագրից Աշխատանքի արդյունքը վատթարացնող շեղումներ կամ Աշխատանքում այլ թերություններ հայտնաբերելու դեպքերում` այդ մասին անհապաղ հայտնել Կապալառուին.

3.2.3  Աշխատանքների սկսելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում Կապալառուին տրամադրել Աշխատանքի իրականացման համար համապատասխան տարածք.

3.2.4 1.3 կետով նախատեսված ժամկետում Աշխատանքի արդյունքն ընդունելու դեպքում Կապալառուին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները։

 

3.3. Կապալառուն իրավունք ունի`

3.3.1  1.3 կետով համաձայնեցված ժամկետում Աշխատանքի արդյունքը հանձնելու դեպքում Պատվիրատուից պահանջել վճարելու 5.1 կետով նախատեսված` վճարման ենթակա գումարը։

3.3.2  Պատվիրատուի կողմից 5.4 կետում նշված ժամկետների խախտման դեպքում Պատվիրատուից պահանջել վճարելու իրեն վճարման ենթակա գումարները և 6.5 կետով նախատեսված տույժը։

      

3.4. Կապալառուն պարտավոր է`

3.4.1  Կողմերի համաձայնությամբ Աշխատանքների որոշակի տոկոսը կատարել անձամբ, սույն պայմաններով նախատեսված կարգով և ժամկետներում, իր ուժերով, գործիքներով, մեխանիզմներով, ինչպես նաև անհրաժեշտ նյութերով ու պատշաճ որակով` նախագծին և ծավալաթերթին համապատասխան։

3.4.2     Կատարել Աշխատանքի վերաբերյալ Պատվիրատուի տված ցուցումները, եթե դրանք չեն հակասում սույն պայմաններին։            

3.4.3  Ապահովել շինմոնտաժային աշխատանքների կատարումը շինարարական նորմերին, կանոններին ու տեխնիկական պայմաններին համապատասխան, կատարել իր կողմից մոնտաժված սարքավորման (էլեկտրական, ջեռուցման, ջրամատակարարման, կոյուղու, օդափոխիչ և այլն) անհատական փորձարկում, մասնակցել սարքավորման համալիր փորձարկմանը։

3.4.4 Աշխատանքի արդյունքը Պատվիրատուին հանձնելիս նրան հայտնել այն պահանջների և կանոնների մասին, որոնց պահպանումն անհրաժեշտ է Աշխատանքի արդյունքի արդյունավետ և անվտանգ օգտագործման համար, ինչպես նաև տեղեկություններ հաղորդել այդ պահանջները և կանոնները չպահպանելու հնարավոր հետևանքների մասին։

3.4.5  Սույն պայմանների 1.3 կետում նշված ժամկետը (ներառյալ օրացուցային գրաֆիկը) խախտելու և Պատվիրատուի կողմից Աշխատանքի կատարման նոր ժամկետ սահմանվելու դեպքում, ապահովել Աշխատանքի կատարումը սահմանված ժամկետում և յուրաքանչյուր ուշացված օրվա համար վճարել սույն պայմանների  6.2 կետով նախատեսված տույժը։

3.4.6  Սույն պայմանների 3.1.4 կետով նախատեսված հիմքերով Աշխատանքների դադարեցման դեպքում հատուցել Պատվիրատուին պատճառված վնասները և վճարել 6.3 կետով նախատեսված տուգանքը։

3.4.7 Շինարարության օբյեկտի կոնսերվացման անհրաժեշտության ծագման դեպքում` իր միջոցներով կատարել Աշխատանքը դադարեցնելու և շինարարությունը կոնսերվացնելու անհրաժեշտությունից բխող ողջամիտ ծախսերը։

3.4.8 Եթե շինարարական ծրագրերի կատարման արդյունքի կամ դրա առանձին բաղադրիչի համար սահմանված երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են գալիս թերություններ, ապա Կապալառուն պարտավոր է իր հաշվին, Պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները։

3.4.9 Երաշխիքային ժամկետ է սահմանվում Պատվիրատուի կողմից ողջ ծավալով Աշխատանքն ընդունվելու օրվան հաջորդող օրվանից հաշված առնվազն 365 օրացուցային օր, սակայն կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել այն ժամկետներ։ Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են գալիս թերություններ, ապա Կապալառուն պարտավոր է իր հաշվին, Պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները:

3.4.10 Աշխատանքների կատարման ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին։

 

4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

4.1        Աշխատանքների կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են Պատվիրատուի և Կապալառուի միջև հանձնման-ընդունման արձանագրության  ստորագրմամբ:

4.2     Հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրվում է, եթե կատարված Աշխատանքը համապատասխանում է տենդերի և սույն պայմաններով նախատեսված պահանջներին։ Հակառակ դեպքում աշխատանքների կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, հանձնման-ընդունման արձանագրություն չի ստորագրվում և Պատվիրատուն`

  1.  հարցի կարգավորման համար ձեռնարկում է նման իրավիճակի համար սույն պայմաններով նախատեսված միջոցները.
  2.  Կապալառուի նկատմամբ կիրառում է սույն պայմաններով նախատեսված պատասխանատվության միջոցներ։

4.3        Օրացուցային գրաֆիկով նախատեսված առանձին տեսակի աշխատանքների, փուլերի և ծավալների արդյունքները նախագծանախահաշվային փաստաթղթերին չհամապատասխանելու դեպքում կողմերը կազմում են երկկողմ ակտ` թվարկելով թերությունների վերացման համար պահանջվող` կատարման ենթակա լրացուցիչ աշխատանքները և ժամկետները։ Կապալառուն պարտավոր է պայմանագրային գնի սահմաններում, առանց լրացուցիչ վճարի, կատարել անհրաժեշտ աշխատանքներ։

 

5. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԻՆԸ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

5.1 Աշխատանքների գինը դա տենդերի հաղթած գինն է, որը ներառում է Կապալառուի կողմից իրականացվող բոլոր ծախսերը` այդ թվում հարկերը, տուրքերը և ՀՀ օրենդրությամբ սահմանված այլ վճարները։

5.2         Պատվիրատուն վճարում է Աշխատանքի կամ առանձին տեսակի աշխատանքների, փուլերի և ծավալների` նախատեսված կարգով ընդունելու դեպքում կանխիկ կամ անկանխիկ` դրամական միջոցները Կապալառուի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով՝ տենդերի պայմաններով սահմանված ժամկետներում։  

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

6.1     Կապալառուն պատասխանատվություն է կրում Աշխատանքի որակի և սույն պայմանագրի 1.3 կետով (ներառյալ օրացուցային գրաֆիկը) նախատեսված ժամկետի պահպանման համար։

6.2     Նախատեսված Աշխատանքի կատարման ժամկետը խախտելու դեպքում Կապալառուից յուրաքանչյուր ուշացված օրվա համար գանձվում է տույժ` կատարման ենթակա, սակայն չկատարված Աշխատանքի գնի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերրորդական) տոկոսի չափով։

6.3     Սույն պայմանների 3.1.3 կետով նախատեսված հիմքերով Պատվիրատուի կողմից Աշխատանքը չընդունվելու, ինչպես նաև 3.1.4 կետով նախատեսված կարգով Աշխատանքները դադարեցնելու դեպքում Կապալառուից գանձվում է տուգանք` սույն պայմանագրի 5.1 կետով նախատեսված գումարի 0,5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոսի չափով։

6.4     Սույն պայմանների 6.2 և 6.3 կետերով նախատեսված տույժը և տուգանքը հաշվարկվում և հաշվանցվում են  Կապալառուին վճարվող գումարների հետ։

6.5     Պատվիրատուի կողմից սույն պայմանների 5.4 կետով նախատեսված ժամկետների խախտման համար Պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա, սակայն չվճարված  գումարի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերրորդական) տոկոսի չափով։

6.6     Սույն պայմաններով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

6.7     Տույժերի և (կամ) տուգանքների վճարումը կողմերին չի ազատում կողմերին իրենց պարտավորությունները կատարելուց։   

 

7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

Սույն պայմաններով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է գործարքը հաստատելուց կնքելուց հետո, և որը կողմերը  չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում կողմերիէ իրենց պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու Աշխատանքները` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

        

8. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

8.1 Այն դեպքում, երբ սույն կանոնակարգով նախատեսված կարգով արձանագրվում է, որ տենդերում, մինչև հաղթող ճանաչվելը, Կապալառուն ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), որի հետևանքով մասնակցին հաղթող ճանաչելու (ընտրելու) մասին որոշումը չի համապատասխանում սույն կանոնակարգի պահանջներին, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնելու Աշխատանքները, եթե արձանագրված խախտումները մինչև այդ հայտնի լինելու դեպքում հիմք կհանդիսանային հաղթող չճանաչելու համար: Ընդ որում, Պատվիրատուն չի կրում Աշխատանքները միակողմանի դադարեցման հետևանքով Կապալառուի համար առաջացող վնասների կամ անժամկետ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ Կապալառուն պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որը չի ծածկվում մինչև Աշխատանքների դադարեցմամբ Պատվիրատուի ստացածով։

8.2 Պատվիրատուի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ գործարքներից ծագած` հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց կողմերի գրավոր համաձայնության։ Սույն պայմաններից ծագած պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, առանց պարտապան կողմի գրավոր համաձայնության։

8.3 Սույն պայմանների հետ կապված վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում։

8.4     Պայմաններում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

8.5 Եթե աշխատանքներն իրականացվում է ենթակապալի պայմանագիր կնքելու միջոցով.

1) Կապալառուն պատասխանատվություն է կրում ենթակապալառուի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

2) Աշխատանքների կատարման ընթացքում ենթակապալառուի փոփոխման դեպքում Կապալառուն գրավոր տեղեկացնում է Պատվիրատուին՝ տրամադրելով ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները՝ փոփոխությունը կատարվելու օրվանից հաշված հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

8.6 Եթե պայմանագիրն իրականացվում է համատեղ գործունեության (կոնսորցիումի) պայմանագիր կնքելու միջոցով, ապա մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն: Ընդ որում, կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում Պատվիրատուի կողմից աշխատանքները կարող են միակողմանիորեն դադարեցվել և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են սույն պայմաններով նախատեսված պատասխանատվության միջոցները:

8.7 Աշխատանքի կատարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև տենդերի պայմաններով այդ ժամկետը լրանալը կողմի առաջարկության առկայության դեպքում:

8.8 Կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառյալ Աշխատանքների կատարման ընթացքում Կապալառուի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են սույն պայմանների կարգավորման դաշտից և չեն կարող ազդել Աշխատանքների կատարման արդյունքն ընդունելու վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է Կապալառուն։

8.9     Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով։

8.10 Պատվիրատուի և Կապալառուի միջև ծագած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։

 

 

 

Հավելված 4.1

 

15. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

 

1. առարկան

1.1 Կազմակերպիչը /այսուհետև՝ Պատվիրատուն/ հանձնարարում է, իսկ հաղթող մասնակիցը /այսուհետև՝ Կատարողը/ ստանձնում է տենդերի պայմաններով սահմանված աշխատանքների  կատարման պարտավորությունը (այսուհետև` Աշխատանք)` համաձայն տենդերի պայմաններով սահմանված պահանջների։

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1 Պատվիրատուն իրավունք ունի`

2.1.1 Ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի կողմից կատարվող Աշխատանքի ընթացքը և որակը` առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.

2.1.2 Եթե կատարվել է տենդերի պայմաններին չհամապատասխանող Աշխատանք.

ա) Չընդունել Աշխատանքը՝ իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ որակի Աշխատանքը տենդերի պայմաններին համապատասխանող Աշխատանքով անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ և պահանջել Կատարողից վճարելու սույն պայմանների 5.2 կետով նախատեսված տուգանքը, ինչպես նաև 5.3 կետով նախատեսված տույժը.

բ)    Հրաժարվել իր պարտավորությունները կատարելուց և պահանջել վերադարձնելու Աշխատանքի համար վճարված գումարը և պահանջել Կատարողից վճարելու սույն պայմանագրի 5.2 կետով նախատեսված տուգանքը.

2.1.3 Միակողմանի դադարեցնել Աշխատանքները, եթե Կատարողն էականորեն խախտել է սույն պայմանները։ Կատարողի կողմից պայմանները խախտելն էական է համարվում, եթե՝

ա) կատարված Աշխատանքը չի համապատասխանում տեդների պայմաններով սահմանված պահանջներին,

բ) խախտվել է Աշխատանքի կատարման ժամկետը։

 

2.2 Պատվիրատուն պարտավոր է`

2.2.1 Քննարկել և ընդունել տեդների պայմաններին համապատասխան կատարված Աշխատանքի արդյունքը, իսկ Աշխատանքի արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքերում` այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Կատարողին։

2.2.2 Աշխատանքի արդյունքն ընդունելու դեպքում Կատարողին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները, իսկ ժամկետի խախտման դեպքում` նաև սույն պայմանների 5.5 կետով նախատեսված տույժը։

 

2.3 Կատարողն իրավունք ունի`

2.3.1 Պատվիրատուից պահանջել վճարելու իրեն վճարման ենթակա գումարները, իսկ Պատվիրատուի կողմից սույն պայմանների 4.2 կետում նշված ժամկետի խախտման դեպքում նաև 5.5 կետով նախատեսված տույժը։

2.4 Կատարողը պարտավոր է`

2.4.1 Աշխատանքների կատարման գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին։

 

 

3. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1 Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են Պատվիրատուի և Կատարողի միջև հանձնման-ընդունման արձանագրության ստորագրմամբ /կողմերի համաձայնությամբ/:

3.2 Աշխատանքները ընդունվում են, եթե կատարված Աշխատանքը համապատասխանում է տենդերի և սույն պայմաններին։ Հակառակ դեպքում կատարված Աշխատանքները կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում և Պատվիրատուն`

ա) հարցի կարգավորման համար ձեռնարկում է նման իրավիճակի համար սույն պայմաններով նախատեսված միջոցները.

 բ) Կատարողի նկատմամբ կիրառում է սույն պայմաններով նախատեսված պատասխանատվության միջոցներ։

3.3 Եթե Պատվիրատուն եռօրյա ժամկետում չի ընդունում կատարված Աշխատանքները կամ չի մերժում, ապա այն համարվում է ընդունված:

 

4. ԳԻՆԸ

4.1. Գինը դա տենդերի հաղթած գինն է, որը ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը` այդ թվում հարկերը, տուրքերը և ՀՀ օրենդրությամբ սահմանված այլ վճարները։

4.2 Պատվիրատուն կատարված Աշխատանքի դիմաց վճարում է կանխիկ կամ անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով՝ տենդերի պայմաններով սահմանված ժամկետներում։

 

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

5.1 Կատարողը պատասխանատվություն է կրում Աշխատանքի կատարման` սույն պայմանների պահանջների պահպանման համար։

5.2 Տենդերի պայմաններին չհամապատասխանող Աշխատանք կատարելու յուրաքանչյուր դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` 4.1 կետով նախատեսված գումարի 0,5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոսի չափով։

5.3 Նախատեսված Աշխատանքի կատարման ժամկետը խախտելու դեպքում Կատարողից յուրաքանչյուր ուշացված օրվա համար գանձվում է տույժ` կատարման ենթակա, սակայն չկատարված Աշխատանքի  գնի  0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերրորդական) տոկոսի չափով։

5.4 5.2 և 5.3 կետերով նախատեսված տուգանքը և տույժը հաշվարկվում և հաշվանցվում են Աշխատանքը կատարելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումարների հետ։

5.5 Պատվիրատուի կողմից սույն պայմանների 4.2 կետով նախատեսված ժամկետի խախտման դեպքում Պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերրորդական) տոկոսի չափով։

5.6 Սույն պայմաններով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

5.7 Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պարտավորությունները լրիվ կատարելուց։

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

Պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է գործարքը հաստատելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում կողմերի պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնել՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

7.1 Այն դեպքում, երբ iTender կանոնակարգով նախատեսված կարգով արձանագրվում է, որ տենդերում, մինչև հաղթող ճանաչվելը, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), որի հետևանքով մասնակցին հաղթող ճանաչելու (ընտրելու) մասին որոշումը չի համապատասխանում կանոնակարգի պահանջներին, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնելու Աշխատանքները, եթե արձանագրված խախտումները մինչև այդ հայտնի լինելու դեպքում հիմք կհանդիսանային հաղթող չճանաչելու համար: Ընդ որում, Պատվիրատուն չի կրում Աշխատանքները միակողմանի դադարեցման հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների կամ անժամկետ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ Կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որը չի ծածկվում մինչև Աշխատանքների դադարեցմամբ Պատվիրատուի ստացածով։

7.2 Սույն պայմաններում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

7.3 Եթե Աշխատանքներն  իրականացվում են գործակալության պայմանագիր կնքելու միջոցով.

1) Կատարողը պատասխանատվություն է կրում գործակալի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

2) Աշխատանքների կատարման ընթացքում գործակալի փոփոխման դեպքում Կատարողը գրավոր տեղեկացնում է Պատվիրատուին՝ տրամադրելով գործակալության պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները՝ փոփոխությունը կատարվելու օրվանից հաշված հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

7.4 Եթե Աշխատանքներ իրականացվում են համատեղ գործունեության (կոնսորցիումի) պայմանագիր կնքելու միջոցով, ապա մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն: Ընդ որում, կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում Պատվիրատուի կողմից Աշխատանքները կարող են միակողմանիորեն դադարեցվել և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են սույն պայմաններով նախատեսված պատասխանատվության միջոցները:

7.6 Աշխատանքի կատարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև տենդերի պայմաններով այդ ժամկետը լրանալը կողմերից մեկի առաջարկության առկայության դեպքում:

7.7 Աշխատանքների պատշաճ կատարման պայմաններում կողմերի (Կատարող կամ Պատվիրատու) օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են։

            Կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառյալ Աշխատանքների կատարման ընթացքում Կապալառուի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են սույն պայմանների կարգավորման դաշտից և չեն կարող ազդել Աշխատանքների կատարման արդյունքն ընդունելու վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է Կապալառուն։

7.8     Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով։

7.9 Պատվիրատուի և Կապալառուի միջև ծագած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։

 

 

Հավելված 5

 

16.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

ՊԱՅՄԱՆՆԵՐ

1.  առարկան

1.1 Կազմակերպիչը /այսուհետև՝ Պատվիրատու/ հանձնարարում է, իսկ հաղթող մասնակիցը /այսուհետև՝ Կատարող/ ստանձնում է տեդների պայմաններով սահմանված ծառայությունների մատուցման պարտավորությունը (այսուհետև` Ծառայություն)` համաձայն սույն պայմանների։

1.2 Ծառայությունը մատուցվում է տենդերի պայմաններով սահմանված ժամկետներում։

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1 Պատվիրատուն իրավունք ունի`

2.1.1 Ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի կողմից մատուցվող Ծառայության ընթացքը և որակը` առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.

2.1.2 Եթե մատուցվել է տենդերի պայմաններին չհամապատասխանող Ծառայություն.

ա) Չընդունել Ծառայությունը՝ իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ որակի Ծառայությունը տենդերի պայմաններին համապատասխանող Ծառայությամբ անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ և պահանջել Կատարողից վճարելու սույն պայմանների 5.2 կետով նախատեսված տուգանքը, ինչպես նաև 5.3 կետով նախատեսված տույժը.

բ)    Հրաժարվել Ծառայություններից և պահանջել վերադարձնելու Ծառայության համար վճարված գումարը և պահանջել Կատարողից վճարելու սույն պայմանների 5.2 կետով նախատեսված տուգանքը.

2.1.3 Միակողմանի դադարեցնել ծառայությունները, եթե Կատարողն էականորեն խախտել է նախատեսված պայմանները։ Կատարողի կողմից պայմանները խախտելն էական է համարվում, եթե՝

ա) մատուցված Ծառայությունը չի համապատասխանում տենդերի պայմաններով սահմանված պահանջներին,

բ) խախտվել է Ծառայության մատուցման ժամկետը։

 

2.2 Պատվիրատուն պարտավոր է`

2.2.1 Քննարկել և ընդունել տենդերի պայմաններին համապատասխան մատուցված Ծառայության արդյունքը, իսկ Ծառայության արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքերում` այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Կատարողին։

2.2.2 Ծառայության արդյունքն ընդունելու դեպքում Կատարողին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները, իսկ ժամկետի խախտման դեպքում` նաև սույն պայմանների 5.5 կետով նախատեսված տույժը։

 

2.3 Կատարողն իրավունք ունի`

2.3.1 Պատվիրատուից պահանջել վճարելու իրեն վճարման ենթակա գումարները, իսկ Պատվիրատուի կողմից նախատեսված ժամկետի խախտման դեպքում նաև սույն պայմանների 5.5 կետով նախատեսված տույժը։

 

2.4 Կատարողը պարտավոր է`

2.4.1 Խախտումներ թույլ տալու դեպքերում վճարել սույն պայմանների 5.2 և 5.3 կետերով նախատեսված տույժը և տուգանքը։

2.4.2 Ծառայության մատուցման գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին։

 

3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

3.1 Ծառայությունների կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են Պատվիրատուի և Կատարողի միջև հանձնման-ընդունման արձանագրության ստորագրմամբ /կողմերի համաձայնությամբ/:

3.2 Ծառայություններն ընդունվում են, եթե մատուցված Ծառայությունը համապատասխանում է տենդերի պայմաններին։ Հակառակ դեպքում Ծառայությունները կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, և Պատվիրատուն`

ա) հարցի կարգավորման համար ձեռնարկում է նման իրավիճակի համար սույն պայմաններով նախատեսված միջոցները.

 բ) Կատարողի նկատմամբ կիրառում է սույն պայմաններով նախատեսված պատասխանատվության միջոցներ։

3.3 Եթե Պատվիրատուն եռօրյա ժամկետում չի ընդունում պայմա­նագրի արդյունքը կամ չի մերժում, ապա այն համարվում է ընդունված:

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

4.1. Գինը դա տենդերի հաղթած գինն է, որը ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը` այդ թվում հարկերը, տուրքերը և ՀՀ օրենդրությամբ սահմանված այլ վճարները։

4.2 Պատվիրատուն կատարված Աշխատանքի դիմաց վճարում է կանխիկ կամ անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով՝ տենդերի պայմաններով սահմանված ժամկետներում

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

5.1 Կատարողը պատասխանատվություն է կրում Ծառայության մատուցման` տենդերի և սույն պայմանների  պահանջների պահպանման համար։

5.2 Տենդերի պայմաններին չհամապատասխանող Ծառայություն մատուցելու յուրաքանչյուր դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` տենդերի հաղթած գումարի 0,5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոսի չափով։

5.3 Տենդերի պայմաններով նախատեսված Ծառայության մատուցման ժամկետը խախտելու դեպքում Կատարողից յուրաքանչյուր ուշացված օրվա համար գանձվում է տույժ` մատուցման ենթակա, սակայն չմատուցված Ծառայության  գնի  0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերրորդական) տոկոսի չափով։

5.4 5.2 և 5.3 կետերով նախատեսված տուգանքը և տույժը հաշվարկվում և հաշվանցվում են Ծառայություն մատուցելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումարների հետ։

5.5 Պատվիրատուի կողմից վճարման ժամկետի խախտման դեպքում Պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերրորդական) տոկոսի չափով։

5.6 Սույն պայմաններով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

5.7 Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պարտավորությունները լրիվ կատարելուց։

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

Պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է գործարքը հաստատելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում կողմերի պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնել՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

7.1 Այն դեպքում, երբ սույն կանոնակարգով նախատեսված կարգով արձանագրվում է, որ տենդերում, մինչև հաղթող ճանաչվելը, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), որի հետևանքով մասնակցին հաղթող ճանաչելու (ընտրելու) մասին որոշումը չի համապատասխանում սույն կանոնակարգի պահանջներին, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնելու Ծառայությունները, եթե արձանագրված խախտումները մինչև այդ հայտնի լինելու դեպքում հիմք կհանդիսանային հաղթող չճանաչելու համար: Ընդ որում, Պատվիրատուն չի կրում Աշխատանքները միակողմանի դադարեցման հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների կամ անժամկետ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ Կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որը չի ծածկվում մինչև Ծառայությունների դադարեցմամբ Պատվիրատուի ստացածով։

7.2 Սույն պայմաններում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

7.3 Եթե պայմանագիրն  իրականացվում է գործակալության պայմանագիր կնքելու միջոցով

1) Կատարողը պատասխանատվություն է կրում գործակալի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

2) Ծառայությունների մատուցման ընթացքում գործակալի փոփոխման դեպքում Կատարողը գրավոր տեղեկացնում է Պատվիրատուին՝ տրամադրելով գործակալության պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները՝ փոփոխությունը կատարվելու օրվանից հաշված հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

7.4 Եթե Ծառայությունների մատուցումն  իրականացվում է համատեղ գործունեության (կոնսորցիումի) պայմանագիր կնքելու միջոցով, ապա մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն: Ընդ որում, կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կոնսորցիումի հետ Պատվիրատուի կողմից Ծառայությունները կարող են միակողմանիորեն դադարեցվել և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են սույն պայմաններով նախատեսված պատասխանատվության միջոցները:

7.5 Ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև տենդերի պայմաններով այդ ժամկետը լրանալը պայմանագրի կողմի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ` Պատվիրատուի մոտ չի վերացել գնման առարկայի օգտագործման պահանջը:

7.6 Ծառայությունների պատշաճ մատուցման պայմաններում կողմերի (Կատարող կամ Պատվիրատու) օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են։

            Կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառյալ Ծառայությունների մատուցման ընթացքում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են սույն պայմանների կարգավորման դաշտից և չեն կարող ազդել Ծառայությունների մատուցման արդյունքն ընդունելու վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է Կատարողը։

7.7     Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով։

7.8 Պատվիրատուի և Կատարողի միջև ծագած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։

 

Հավելված 6

 

ԱՆԺԱՄԿԵՏ ՏԵՆԴԵՐՆԵՐ

 

Անժամկետ տենդերներում գործում են սույն կանոնակարգով սահմանված դրույթները` բացառությամբ հետևյալ առանձնահատկությունների.

 

17. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն համակարգի հետ կապված բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են և պատկանում են <<ԻՋի Փրոքյուրեմենտ>> ՍՊԸ-ին, որը հանդիսանում է նաև համակարգի օպերատորը:

Համակարգի հետ կապված ցանկացած իրավաբանական և տեխնիկական հարցերով կարող եք դիմել ProTender թիմին և ստանալ անվճար խորհրդատվութուն:

Համակարգի բարելավման նպատակով սույն կանոնակարգում կարող են կատարվել փոփոխություններ և/կամ լրացումներ, որոնք չեն կարող ունենալ ետադարձ ուժ և չեն տարածվելու այդ փոփոխություններն և/կամ լրացումներն ուժի մեջ մտնելու պահին սկսած և չավարտված գործարքների վրա:  

 

iTender© Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են <<Հեղինակային իրավունքի մասին>> ՀՀ օրենքով 

Թեժ գծի հեռախոսահամարներ

094 24 49 70

091 24 49 70