Կիսվել
Զգա մրցակցության առավելությունը Գնի՛ր և վաճառի՛ր տենդերների միջոցով

Օգնություն

Հարգելի գործընկեր

Կայքի հետևյալ բաժնում ներկայացված է օգտակար տեղեկատվություն, որը նպատակ ունի օժանդակելու սույն համակարգից օգտվել ցանկացող անձանց՝ հստակ պատկերացում կազմելու համակարգի, մրցույթների կազմակերպման և ընդհանուր գործընթացների վերաբերյալ:

Տեղեկատվությունը կազմված է ըստ առանձին բաժինների, ֆունկցիաների և ներկայացված է դրանց մանրամասն նկարագրությունը:

Գլխավոր էջ

Տենդերներ- Այս բաժնում հրապարակվում են iTender համակարգի միջոցով կազմակերպված և հրապարակման ենթակա տենդերներն ու հարցումները, անժամկետ տենդերները,  ՀՀ –ում և ԼՂՀ-ում պետական և մասնավոր կազմակերպությունների կողմից կազմակերպված բոլոր տենդերները՝ ըստ գնման առարկայի անվանման, ծածկագրի, տենդերի ժամկետների /սկիզբ, ավարտ/:

Վիճակագրություն- Այս բաժնում ավտոմատ կերպով ձևավորվում և հրապարակվում են կազմակերպված տենդերի մասին օգտակար վիճակագրական տվյալներ: Այս բաժնում կարելի է նշել ցանկացած ժամանակահատված և տեսենել, թե տվյալ ժամանակահատվածում ՀՀ-ում և ԼՂՀ-ում քանի տենդեր է կազմակերպվել թե ընդհանուր, թե առանձին կատեգորիաներով: 

iTender կանոնակարգ- Այս բաժնում հրապարակված է iTender կանոնակարգը, որտեղ հստակ սահմանված են համակարգից օգտվող բոլոր կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Այն ժամանակ առ ժամանակ փոփոխում է՝ կատարելագործվելու նկատառումներից ելնելով, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հաճախակի այցելել և տեղեկացված լինել վերջին փոփոխությունների մասին:

Տեղեկատվություն- Այս բաժնում պարբերաբար թարմացվում և հրապարակվում է iTender համակարգի վերաբերյալ օգտակար տեղեկություններ, համակարգի վերաբերյալ տեղի ունեցած փոփոխություններ, հայտարարություններ, ինչպես նաև տեղեկատվություն դասընթացների, սեմինարների, ելույթների վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկություններ:

Ձեր կարծիքը- Այս բաժնում անհրաժեշտ է պատասխանել տրված հարցերին և կատարել համակարգի գնահատում:  Մենք շատ ենք կարևորում այս բաժինը, քանզի այն նպատակ ունի համակարգից օգտվողների անկեղծ գնահատականների, դիտողությունների, բարձրաձայնած խնդիրների և անհարմարությունների միջոցով համակարգը կատարելագործել և այն դարձնել ավելի արդյունավետ և հարմարավետ՝ ի օգուտ բոլոր օգտագործողների: ProTender թիմը բաց է սույն համակարգին վերաբերող ցանկացած հարցի քննարկման համար: 

Մուտք/Գրանցում- Այս բաժնում տեղի է ունենում կազմակերպիչների և մասնակիցների գրանցումը և մուտքը համակարգի անձնական էջ: Համակարգից իրավունք ունեն օգտվելու բացառապես գրանված անձինք: Համակարգում գրանցումն անվճար է: Գրանցվելիս անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել գրանցման պայմանները, ծանոթանալ iTender կանոնակարգի հետ, խստագույնս հետևել առկա հուշումներին, ներկայացված ձևաչափերին, զերծ մնալ կեղծ տեղեկատվություն ներմուծելուց, քանի որ մուտքագրված տվյալները նախապես ստուգվելու է համակարգի օպերատորի համապատասխան բաժնի կողմից և միայն դրանից հետո համապատասխանող տվյալներով անձանց գրանցումն է հաստատվելու համակարգում:

Գրանցվելուց հետո մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին ստացվում է նամակ, որտեղ հետևելով հղմանը տեղի է ունենում գրանցման հաստատում: Այնուհետև համակարգի օպերատորի կողմից տեղի ունենում գրանցված անձանց տվյալների ստուգում: Գրանցված անձանց հաշիվները ակտիվացվում են, եթե մուտքագրված տվյալները համապատասխանում են իրականությանը, հակառակ դեպքում չեն ակտիվացվում և տվյալ անձը ստիպված պետք է ճշգրտի տվյալները: Երկու դեպքում էլ էլեկտրոնային փոստի միջոցով գրանցված անձինք տեղեկացվում են ակտիվացման մասին:

Որպես մասնակից գրանցված և հաջողությամբ ակտիվացված անձինք իրենց էլեկտրոնային փոստի հասցեին ստանում են նամակ, որում նշված է վեցանիշ PIN կոդ, որը խիստ գաղտնի է: Այդ կոդը անհրաժեշտ է յուրաքանչյուր անգամ առաջարկ ներկայացնելիս: Արգելվում է կոդը տրամադրել կամ հասանելի դարձնել այլ անձանց, քանի որ դրանից բխող բոլոր հետևանքների համար պատասխանատու է բացառապես գրանցված մասնակիցը:

Համակարգում և որպես կազմակերպիչ և որպես մասնակից գրանցվելու համար, անհրաժեշտ է գրանցվել երկու տարբեր էլեկտրոնային հասցեներով:

Գրանցվելուց հետո թե կազմակերպիչները և թե մասնակիցները ունենում են իրենց համապատասխան անձնական էջերը: Հետագայում գրանցված անձինք հնարավորություն ունեն փոփոխել իրենց որոշ տվյալները: 

Որպես կազմակերպիչ գրանցված անձանց մոտ առկա են հետևյալ բաժինները.

iTender մրցույթներ բաժնում առկա են հետևյալ ենթաբաժինները.

Ավելացնել մրցույթ- Այս բաժնում ձևավորվում է մրցույթի պայմանները, ինչը իրենից ներկայացնում է կազմակերպվող տենդերին և հարցմանը վերաբերող ամբողջական տեղեկատվությունը՝ տենդերի և հարցման անցկացման ժամկետներ, գնման առարկա, գնման առարկայի տեխնիկական հատկանիշներ, գնման և վճարման պայմաններ և այլ: Տվյալ բաժնում առկա են տենդերի և հարցման պայմանների ձևավորման համար բոլոր անհրաժեշտ հուշումներն ու մասնագիտական խորհուրդները: Խորհուրդ է տրվում հետևել դրանց՝ տենդերն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Ակտիվ տենդերներ- Սրանք այն տենդերներն են, որոնք տվյալ պահին ակտիվ են, որոնց վերջնաժամկետները դեռևս ավարտված չեն:

Խմբագրվող տենդերներ- Այստեղ պահպանվում են այն տենդերները, որոնք դեռևս հրապարակված չեն և գտնվում են ձևավորման փուլում:

Ավարտված տենդերներ- Այստեղ գտնվում են այն տենդերները, որոնց ժամկետներն ավարտված են և գտնվում են գնահատման փուլում: Տենդերի վերջնաժամկետից հետո կազմակերպիչը սահմանում է գնահատման արդյունքների ամփոփման ժամկետ և պարտավոր է սահմանված ժամկետում իրականացնի տենդերի ամբողջական գնահատում: Տենդերի գնահատման ընթացքին հնարավորություն ունեն հետևելու նաև տվյալ տենդերի բոլոր մասնակիցները:

Ամփոփված տենդերներ- Այստեղ գտնվում են այն տենդերները, որոնք ամբողջությամբ գնահատվել և ամփոփվել են` ամփոփման արդյունքներն ուղարկված են մասնակիցներին:

Վերոգրյալը վերաբերվում է նաև հարցումներին՝ համապատասխանաբար:

Անժամկետ տենդերներ բաժնում առկա են հետևյալ ենթաբաժինները.

Տենդերներ-այն անժամկետ տենդերներն են, որոնք կազմակերպիչը նշել է հետաքրքրող կատեգորիաներ ենթաբաժնում: Կազմակերպիչը կարող է այդ տենդերներում տվյալ պահին նվազագույն գին առաջարկած մասնակցից կատարել ուղիղ գնում, պատվեր:

Պատվերներ- Այս ենթաբաժնում երևում են այն պատվերները, որոնք կազմակերպիչը կատարել է: 

Հետաքրքրող կատեգորիաներ- Այս ենթաբաժնում կազմակերպիչը նշում է այն կատեգորիաները, որոնց վերաբերյալ ցանկանում է տեսնել անժամկետ տենդերները և կատարել գնումներ:

Որպես մասնակից գրանցված անձանց մոտ առկա են հետևյալ բաժինները.

iTender մրցույթներ բաժնում առկա են հետևյալ ենթաբաժինները.

Բոլոր տենդերները – Այս բաժնում մասնակցի մոտ երևում են իր կողմից նախապես ֆիլտրացված / ընտրված կատեգորիաներ, որը ընտրել է իր անձնական էջում/ բոլոր տենդերները:

Ընթացիկ տենդերներ – Այս բաժնում հրապարակվում են նախապես ֆիլտրացված այն տենդերները, որոնք տվյալ պահին ակտիվ են, գործում են և մասնակիցը այդ տենդերներին ներկայացրել է առաջարկ:

Ավարտված տենդերներ- Այս բաժնում հրապարակվում են նախապես ֆիլտրացված այն տենդերները, որոնց մասնակիցը ներկայացրել է առաջարկներ  և որոնք արդեն ամփոփված են:

Վերոգրյալը վերաբերվում է նաև հարցումներին՝ համապատասխանաբար:

Հետաքրքրողները- Այս բաժնում հավաքագրվում են մասնակցի համար հետաքրքրություն առաջացրած տենդերները և հարցումները:

Անժամկետ տենդերներ բաժնում առկա են հետևյալ ենթաբաժինները.

Տենդերներ- այն անժամկետ տենդերներն են, որոնք մասնակիցը նշել է <<Անձնական տվյալներ>> բաժնում, որոնց համար ցանկանում է գնային առաջարկներ ներկայացնել և մասնակցել անժամկետ տենդերներին:

Պատվերներ- Այս ենթաբաժնում երևում են այն պատվերները, որոնք ստացվել են գնորդների կողմից: 

Այլ մրցույթներ, մասնակիցներ, գներ հաղթողներ- Այս բաժնում գրանցված մասնակիցների մոտ երևում են այն ոլորտների մրցույթներն ու հաշվետվությունները, որոնք մասնակիցը նշել է իր անձնական էջում: Այստեղ են հավաքվում ՀՀ-ում և ԼՂՀ-ում կազմակերպված տենդերները, ավարտված տենդերների մասնակիցների, ներկայացված գների և հաղթողների վերաբերյալ տեղեկատվությունը: Նշված տեղեկատվությունը բեռնելու համար անհրաժեշտ է ձեռք բերել ծառայությունների փաթեթ: 

Օգտակար հղումներ - Այս բաժնում տեղադրված են հղումներ, որոնք թույլ են տալիս  գնումների էլեկտրոնային համակարգի /armeps/ միջոցով կազմակերպված տենդերները բացելուց անմիջապես հետո տեսնելու տենդերների մասնակիցներին, ներկայացված գները՝ չսպասելով արձանագրությունների: Առկա է հղում, որի միջոցով հնարավոր է իմանալ տենդերների նախահաշվային գները՝ նշելով միայն տենդերի ծածկագիրը:

Վիճակագրություն- Այս բաժինում հրապարակվում են նույն վիճակագրական տվյալները, ինչը կայքի գլխավոր էջում է առկա: 

Գործընկեր- Այս բաժնում, համակարգում բոլոր գրանցված և փաթեթ ձեռք բերած անձինք, հնարավորություն ունեն որպես գործընկերներ, մուտքագրել ընկերության լոգոն, հասցեն, հեռախոսահամարը, կայքը, էլեկտրոնային փոստի հասցեն, գործունեության տեսակը և այս ամբողջ տեղեկատվությունը երևալու է կայքի գլխավոր էջի <<Մեր գործընկերները>> բաժնում:

Կայքում առկա է <live օգնություն>  ֆունկցիան, որի միջոցով կարող եք արագ կապ հաստատել համակարգի օպերատորի հետ, քննարկել և ուղղել համակարգին վերաբերող ցանկացած հարց:

 

 

 

 

Հարգելի գործընկեր

Հարգելի գործընկեր

Այս հնարավորությունը հասանելի է գրանցված Մասնավոր ընկերությունների համար

Հարգելի գործընկեր

Այս հնարավորությունը հասանելի կլինի «Գոլդ» փաթեթ ընտրելու դեպքում

Հարգելի գործընկեր

Այս հնարավորությունը հասանելի կլինի «Պրեմիում» կամ «Գոլդ» փաթեթ ընտրելու դեպքում

Թեժ գծի հեռախոսահամարներ

094 24 49 70

091 24 49 70