Տեղեկատվություն
Պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմանները սահմանելու մասին
Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ և 8-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 142-Լ որոշման N 3 հավելվածով հաստատված տնտեսական արձագանքման ծրագրի շրջանակներում աջակցության ծրագրերի և գործիքների փաթեթի 13-րդ կետով նախատեսված միջոցառումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) սույն որոշման պահանջները տարածվում են պետական բյուջեի միջոցների հաշվին «Գնումների մասին» օրենքով նախատեսված մրցույթի, գնանշման հարցման և էլեկտրոնային աճուրդի ձևով կազմակերպվող այն ընթացակարգերի վրա, որոնց շրջանակում կնքված պայմանագրի գինը` ըստ չափաբաժինների, պակաս չէ գնումների բազային միավորից և այդ պայմանագիրը պետք է ֆինանսավորվի 2021 թվականի ընթացքում.
2) գնման ընթացակարգի հրավերով (պայմանագրի նախագծով) նախատեսվում է նաև, որ`
ա. եթե մասնակիցը տվյալ ընթացակարգի շրջանակում կնքվելիք պայմանագրով պարտավորվում է պայմանագիրը կատարելու ժամանակ, գնային առաջարկով ներկայացվող արժեքի ավելի քան 50 տոկոսը` հանրագումարային ձևով, ուղղել հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և (կամ) արտադրական ռեսուրսների օգտագործման միջոցով պայմանագրի կատարմանը, ապա կնքվելիք պայմանագրով սահմանված պայմաններով վերջինիս փոխհատուցվում է պայմանագրի գնի 1 տոկոսը: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված պայմանն ընդունելու դեպքում մասնակիցը հայտով ներկայացնում է պարտավորությունն ստանձնելու վերաբերյալ իր կողմից հաստատված հայտարարություն`
- աշխատանքների և ծառայությունների գնման դեպքում կցելով նաև օգտագործվելիք նյութերի ցանկը` անվանումների, գումարների և քանակների նշումով.
- նշելով նաև աշխատողների քանակը, որոնց միջոցով պետք է ապահովվի պայմանագրի կատարումը: Եթե հայտով ներկայացված հայտարարության գնահատման արդյունքում սույն ենթակետի պահանջների նկատմամբ արձանագրվում են անհամապատասխանություններ և մասնակիցը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում չի շտկում այն, ապա մասնակցի հայտը չի մերժվում և վերջինիս ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում կնքվող պայմանագրով չեն նախատեսվում գումարի փոխհատուցման հնարավորության պայմանները.
բ. պայմանագրի կատարման շրջանակում յուրաքանչյուր փուլի հանձնման-ընդունման արձանագրության հետ մեկտեղ մասնակիցը պատվիրատուին է ներկայացնում տվյալ փուլի կատարումն ապահովելու նպատակով օգտագործված հայաստանյան ծագում ունեցող արտադրական ռեսուրսների ծագման երկրի սերտիֆիկատների և ռեսուրսների ձեռքբերման հաշիվ-ապրանքագրերի, ինչպես նաև իր կողմից հաստատված տեղեկանքի պատճենները` համապատասխան թվով աշխատողներին վճարված գումարների մասին, նշելով ըստ աշխատողների վճարված գումարների չափերը և վերջիններիս հանրային ծառայության համարանիշերը.
գ. փոխհատուցումն իրականացվում է, եթե ներկայացված տեղեկատվությունը գնահատվում է սահմանված պահանջներին համապատասխանող.
3) փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի պահուստային ֆոնդից, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հասցեագրված գրության հիման վրա` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված տեղեկատվության համաձայն: Կատարված գործառնությունները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի բյուջետային ծախսերի ծրագրային դասակարգման 1224. «Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման» ծրագրի 12010. «Աջակցություն հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և (կամ) արտադրական ռեսուրսների սպառմանը» միջոցառմամբ և սահմանված կարգով արտացոլվում են Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվություններում: Այն դեպքում, երբ բյուջետային տարին ավարտվելու հանգամանքով պայմանավորված փոխհատուցումը հնարավոր չէ իրականացնել 2021 թվականի ընթացքում, ապա այն իրականացվում է 2022 թվականի ընթացքում, այդ նպատակով համապատասխան ֆինանսական միջոցները նախատեսելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 30 աշխատանքային օրվա ընթացքում:
2. Կնքված պայմանագրի կատարման արդյունքն ամբողջությամբ ընդունելուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, եթե ներկայացված փաստաթղթերում բերված տեղեկատվության մեջ նշված գումարների չափը պակաս չէ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված արժեքի 50 տոկոսից, պատվիրատուի ղեկավարը գրավոր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հավաստում` պայմանագիրը հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և (կամ) արտադրական ռեսուրսների միջոցով իրականացված լինելու մասին, կցելով սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված տեղեկանքի (տեղեկանքների) պատճենը: Ընդ որում, տեղեկանքում նշված աշխատողներին վճարված գումարների մասով հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունները կատարած լինելու փաստը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն ստուգում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցով:
3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ուսումնասիրումն իրականացվում է դրանց ստանալուն հաջորդող քսան աշխատանքային օրվա ընթացքում: Բերված տեղեկատվության հիման վրա`
1) փաստը հաստատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում գրություն` գումարի փոխհատուցումն իրականացնելու համար, նշելով գումարի չափը, ստացող անձի անվանումը, ՀՎՀՀ-ն, այն պայմանագրի ամսաթիվը և ծածկագիրը, որի շրջանակում իրականացվում է փոխհատուցումը: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գումարի փոխհատուցումն իրականացնում է սույն կետով նախատեսված գրությունն ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, սույն ենթակետով նախատեսված գրության պատճենը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը միաժամանակ տրամադրում է նաև պայմանագիրը կնքած անձին և պատվիրատուին.
2) փաստը չհաստատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դրա մասին տեղեկացնում է պայմանագիրը կնքած անձին և պատվիրատուին` նշելով մերժման հիմքերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից և տարածվում է մինչև որոշումն ուժի մեջ մտնելը`
1) սկսված և չավարտված գնման գործընթացների վրա.
2) կնքված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը չավարտված պայմանագրերի վրա` պայմանով, որ մասնակիցը փաստաթղթերը պատվիրատուին ներկայացնում է հանձնման-ընդունման արձանագրությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2021 թվականի N 414-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 6-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. մարմնում գլխավոր քարտուղարն է կամ վերջինիս լիազորությամբ գլխավոր քարտուղարի տեղակալը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, որտեղ պատվիրատուի ղեկավարն աշխատակազմի ղեկավարի կամ նախարարի փոխարեն կարող է լինել վերջիններիս կողմից լիազորված պաշտոնատար անձը,».
2) 7-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» պարբերությամբ.
«դ. գնման գործընթացների կազմակերպման ժամանակացույցը.».
3) 12-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը, ենթակա մարմինը կամ համակարգման ոլորտում գործող կազմակերպությունը.».
4) 21-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը. կնքվելիք պայմանագրով ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետը, իսկ փուլային ձևով պայմանագրի կատարման դեպքում` առաջին փուլի ժամկետը, որը չպետք է պակաս լինի 20 օրացուցային օրից:».
5) 26-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) յուրաքանչյուր անդամ գնահատում է ներկայացված հայտերը և դրանց գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկներում և իր ստորագրությամբ հաստատում դրանք:».
6) 32-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. իր կողմից հաստատված հավաստում՝ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում, որակավորման ապահովում ներկայացնելու պարտավորության մասին: Որակավորման ապահովում չի ներկայացվում, եթե ընտրված մասնակիցը կամ տվյալ ընթացակարգի շրջանակում վերջինիս կողմից՝ որպես պաշտոնական ներկայացուցիչ, մատակարարվող ապրանքներն արտադրող կազմակերպությունը, հայտերը բացելու օրվա դրությամբ ունի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Fitch, Moodys, Standard & Poor’s ) կողմից շնորհված վարկունակության վարկանիշ առնվազն Հայաստանի Հանրապետությանը շնորհված սուվերեն վարկանիշի չափով: Եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը՝
- չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, որակավորման ապահովման չափը հավասար է ընտրված մասնակցի գնային առաջարկի տասնհինգ, իսկ գերազանցելու դեպքում՝ երեսուն տոկոսին.
- չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, որակավորման ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով, բացառությամբ շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, որոնց դեպքում ապահովումը ներկայացվում է սույն պարբերությամբ նախատեսված երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով.
- գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, որակավորման ապահովումը ներկայացվում է բանկերի կամ ապահովագրական կազմակերպությունների կողմից տրամադրված երաշխիքների կամ կանխիկ փողի ձևով.»,
բ. 5-րդ ենթակետում «25 տոկոսը» բառերը փոխարինել «երեսուն տոկոսը» բառերով,
գ. 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում, իսկ պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Եթե տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա ինչպես հայտի, այնպես էլ պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Ընդ որում, հայտի ապահովման չափը հավասար է մասնակցի գնային առաջարկի հինգ տոկոսին, և եթե մասնակիցը հայտի ապահովումը ներկայացրել է սույն ենթակետով սահմանված չափից ավելի, ապա հայտը համարվում է հրավերի պահանջներին բավարարող և ենթակա չէ մերժման.»,
դ. 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) եթե գնման ընթացակարգը կազմակերպվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա և պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման պահին նախատեսված չեն ֆինանսական միջոցներ, ապա որակավորման և պայմանագրի ապահովումները ներկայացվում են միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Եթե պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման պահին նախատեսված ֆինանսական միջոցները գերազանցում են գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, սակայն պայմանագրի ամբողջական կատարման համար հետագայում ևս պահանջվում են ֆինանսական միջոցներ, ապա պայմանագրի և որակավորման ապահովումները, հատկացված ֆինանսական միջոցների մասով, ներկայացվում են երաշխիքի կամ կանխիկ փողի, իսկ պահանջվող ֆինանսական միջոցների մասով` միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով.»,
ե. 17-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. մասնակիցը հայտ ներկայացնում է մեկից ավելի չափաբաժինների համար, ապա կարող է ներկայացնել, ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ մեկ հայտի ապահովում` բոլոր չափաբաժինների համար: Մեկ հայտի ապահովում ներկայացվելու դեպքում դրա գումարը հաշվարկվում է ներկայացված չափաբաժինների գնային առաջարկների հանրագումարի նկատմամբ,
բ. մասնակիցն ընտրված է ճանաչվում մեկից ավելի չափաբաժինների մասով, ապա կարող է ներկայացնել, ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ մեկ պայմանագրի ապահովում` բոլոր չափաբաժինների համար: Մեկ պայմանագրի ապահովում ներկայացվելու դեպքում դրա գումարը հաշվարկվում է պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ.»,
զ. 20-րդ ենթակետում «տասնապատիկը» բառը փոխարինել «քսանհինգապատիկը» բառով,
է. 26-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. այն դեպքի, երբ պայմանագրի կատարումը փուլային է, և յուրաքանչյուր փուլի կատարումն ուղղակիորեն փոխկապակցված չէ պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան ստացվելիք վերջնարդյունքի հետ: Սույն պարբերության կիրառման դեպքում յուրաքանչյուր փուլի արդյունքը պատվիրատուի կողմից ընդունվելուց ապահովման գումարը նվազեցվում է այդ փուլի գումարի նկատմամբ հաշվարկված համամասնությամբ.».
7) 33-րդ կետի 12-րդ ենթակետում «տասնապատիկը» բառը փոխարինել «քսանհինգապատիկը» բառով, իսկ «բանկային երաշխիքով» բառերը՝ «երաշխիքով» բառով.
8) 40-րդ կետի 5-րդ ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, եթե դրան ներկա մասնակիցների ներկայացրած գները գերազանցում են գնման հայտով սահմանված գինը, ապա գնահատող հանձնաժողովը կարող է բանակցությունների արդյունքում ցածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցին հայտարարել ընտրված մասնակից՝ պայմանով, որ վերջինիս հետ կնքվող պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքներն ու պարտականություններն ուժի մեջ են մտնում գնման հայտով սահմանված գինը գերազանցող չափով լրացուցիչ ֆինանսական միջոցներ նախատեսվելու և դրա հիման վրա կողմերի միջև համաձայնագիր կնքելու դեպքում: Ընդ որում, համաձայնագիրը կնքվում է լրացուցիչ ֆինանսական միջոցները նախատեսվելուն հաջորդող տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետները երկարաձգելով պայմանագրի կնքման օրվանից մինչև համաձայնագրի կնքման օրն ընկած ժամանակահատվածով: Սույն պարբերության համաձայն կնքված պայմանագիրը լուծվում է, եթե կնքելուն հաջորդող վաթսուն օրացուցային օրվա ընթացքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում.».
9) 43-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) իր և գնահատող հանձնաժողովի` հայտերի բացման նիստին ներկա անդամների կողմից ստորագրված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունների բնօրինակներից արտատպված (սկանավորված) տարբերակները հրապարակում է տեղեկագրում, բացառությամբ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ցանկի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 20-րդ կետերի հիման վրա կատարվող գնումների: Գնահատող հանձնաժողովի այն անդամները, ովքեր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հայտերի բացման նիստից հետո հրավիրվող նիստերին, ստորագրում են սույն ենթակետում նախատեսված հայտարարությունները, որոնք տեղեկագրում քարտուղարը հրապարակում է ստորագրմանը հաջորդող աշխատանքային օրը:».
10) 71-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) եթե գնումն իրականացվում է օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ կամ 5-րդ կետերի հիման վրա, ապա մասնակիցը՝
ա. հայտի, ինչպես նաև որակավորման և պայմանագրի (կանխավճարի) ապահովումներ չի ներկայացնում,
բ. ներկայացնում է միայն գնային առաջարկ:»:
2. Սահմանել, որ՝
1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով ներկայացված որակավորման ապահովման գումարի չափը պայմանագիրը կնքած անձի պահանջով ենթակա է համապատասխանեցման սույն որոշմամբ սահմանված ապահովման չափին, եթե առաջարկությունը ներկայացվել է որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 60-օրյա ժամկետում.
2) կանխավճարի առավելագույն չափը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը կազմակերպվող գնման ընթացակարգերի հրավերում կարող է սահմանվել ընտրված մասնակցի առաջարկած գնի մինչև հիսուն տոկոսի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև որոշումն ուժի մեջ մտնելը սկսված և չավարտված գնման գործընթացների վրա:
Հատկապես տնտեսության ճգնաժամային իրավիճակներում ցանկացած ընկերություն ձգտում է մի կողմից օպտիմալացնել ծախսերը, մյուս կողմից ավելացնել եկամուտները։
Ինչպես գիտեք iTender համակարգը տենդերների միջոցով գնումներ և վաճառքներ կատարելու հարթակ է։
Ծախսերի օպտիմալացման համար համակարգի օգտատերերը կարող են կազմակերպել տենդերներ համակարգի միջոցով և մրցակցության շնորհիվ ձեռք բերել նույն ապրանքները, աշխատանքներ կամ ծառայությունները, նույն ծավալներով, սակայն ավելի ցածր գներով՝ արդյունքում ձևավորելով 10-35% խնայողություն։
Եկամուտների ավելացման նպատակով, գրեթե առանց ծախսեր կատարելու, կարող են մասնակցել համակարգում տեղի ունեցող տենդերներին, պետական և մասնավոր ընկերությունների կողմից կազմակերպվող տենդերներին, հաղթել և մեծացնել վաճառքները։
Ծանր տնտեսական և ֆինանսական ժամանակահատվածում, տենդերները լավագույն գործիքներն են իրավիճակը հաղթահարելու համար, քանի որ մի կողմից ձևավորում են խնայողություններ, մյուս կողմից, առանց հավելյալ ծախսեր կատարելու, ավելացնում են վաճառքները։
Գրանցվեք iTender համակարգում և լուծեք ընկերության ֆինանսական խնդիրները։
Տենդերները շատ ընկերությունների համար համարվում են վաճառքի գործիքներ։ Սակայն տենդերները կարող են լինել նաև հենց բիզնես և պարտադիր չէ լինել արտադրող, ներմուծող։
Տենդերներով կարող են զբաղվել միջնորդ ընկերությունները, նորաբաց ընկերությունները, որոնք չունեն համապատասխան փորձառություններ։ Այսօրվա գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը թույլ տալիս է առանց փորձառության մասնակցել պետական տենդերներին։
Գրանցվելով iTender համակարգում կարելի է ստանալ անսահմանափակ ոլորտներ ընտրելու հնարավորություն՝ տեղեկանալու ՀՀ-ում կազմակերպվող տենդերների մասին։
Բացի տենդերներից, ըստ ոլորտների, կարելի է տեղեկանալ նաև տվյալ ոլորտի մրցակիցներին, խաղացողներին, ծանոթանալ վերջիններիս գնային քաղաքականությանը, վերլուծել դրանք և , օգտվելով համակարգի մասնակցության գործիքներից և ուղեցույցներից, մասնակցել և հաղթել տենդերներում՝ դարձնելով այն սեփական բիզնեսը։
Այս հնարավորությունը ակտուալ է հատկապես հիմա, երբ առկա են տնտեսական դժվարություններ։ Տենդերները լավ հնարավորություններ են եկամուտ ստեղծելու կամ ավելացնելու համար։
iTender համակարգի փաթեթները կազմելիս հաշվի են առնվել տարբեր կազմակերպությունների փորձառությունը տենդերների բնագավառում։
Փաթեթներն ունեն տարբեր հնարավորություններ։ Փաթեթներից կարող են օգտվել թե տենդերներով նոր զբաղվող ընկերությունները, թե ավելի փորձառուները։
Էկոնոմ փաթեթը հիմնականում կրում է տեղեկատվական բնույթ։ Այս փաթեթից հիմնականում օգտվում են փորձառու ըներությունները, քանի որ մասնակցության հետագա քայլերին քաջատեղյակ են։
Պրեմիում փաթեթի դեպքում ավելանում են արդեն տենդերների մասնակցության հայտերի և հաղթելուց հետո ներկայացվող փաստաթղթերի ավտոմատ պատրաստման գործիքները։
Գոլդ փաթեթում ներառված են այս պահին համակարգում առկա բոլոր հնարավորությունները։ Այս փաթեթում կա նաև մասնագիտական խորհրդատվություն, որպեսզի հնարավորություն լինի օգնելու հատկապես տենդերների բնագավառում սկսնակ օգտատերերին։
Համակարգում նոր գրանցվող ընկերություններին տրվում է 10 օր անվճար համակարգի բոլոր հնարավորություններից օգտվելու հնարավորություն, որպեսզի հետագայում համակարգից օգտվելու ցանկության դեպքում, կարողանան հստակ կողմնորոշվեն փաթեթների ընտրության հարցում։
Ցանկացած տենդերներով հետաքրքրվողի հիմնականում հետաքրքրում է․
1․ Ինչպես տեղեկանալ հետաքրքրող տենդերների մասին;
2․ Ինչ գնային առաջարկ ներկայացնել հաղթելու համար;
3․ Ինչպես պատրաստել տենդերի մասնակցության հայտ և մասնակցել։
iTender համակարգում այս բոլոր հարցերի պատասխաններն առկա են․
1․ Հայաստանի Հանրապետրությունում պետական և մասնավոր ընկերությունների կողմից կազմակերպված տենդերների մասին տեղեկանալու համար, համակարգի օգտատերերին հնարավորություն է տրված ընդամենը ընտրել հետաքրքրող բնագավառները, օտվել տերբեր տեսակի ֆիլտրերից և մշտապես կլինեն տեղեկացված տեղի ունեցող տենդերների մասին։
2․ Բացի տենդերներից, օգտատերերը հնարավորություն ունեն տեսնելու պատվիրատուների նախահաշվային գները և ավարտված տենդերների հաշվետվությունները, որտեղ երևում են մրցակից ընկերությունները, ներկայացված գները, հաղթած գները։ Վերլուծելով այս տեղեկատվությունը՝ կարելի տենդերներներին մասնակցել այնպիսի գներով, որոնց դեպքում հաղթելու հավանականությունը էապես բարձրանում է։
3․ Համակարգում առկա է տենդերների մասնակցության հայտերի ավտոմատ պատրաստման գործիք, որի միջոցով հայտերի պատրաստումը տևում է վայրկյաններ։ Համակարգում առկա է նաև տենդերների մասնակցության ուղեցույց, որի միջոցով ավելի պարզ է դառնում տենդերների մասնակցությունը։
Վերը թվարկածներն iTender համակարգի ոչ բոլոր հնարավորություններն են։ Գրանցվեք համակարգում և ստացեք տենդերներին վերաբերող ավելի շատ հարցերի պատասխաներ։
iTender համակարգում են հավաքագրված ՀՀ-ում տեղի ունեցող տենդերները։
Համակարգում օրական տեղադրվում են 80-ից ավելի նոր տենդերներ։
Հաշվի առնելով տենդերների մեծ քանակությունը համակարգում՝ մշակված է այդ տենդերները ֆիլտրացնելու տարբերակներ՝ հնարավորություն տալով համակարգի օգտատերերին հեշտությամբ տեղեկանալու միայն իրենց հետաքրքրող տենդերների մասին։
Համակարգում հնարավոր է տենդերները ֆիլտրացնել․
ա/ ըստ նախարարությունների;
բ/ ըստ մարզերի;
գ/ ըստ գնման ձևերի;
դ/ ըստ պետականի և մասնավորի;
ե/ ըստ թղթային և էլեկտրոնային ձևերով կազմակերպվածների;
զ/ ըստ նախահաշվային գների և այլն։
Օրինակ՝ ստանալ միայն Կոտայքի մարզի, թղթային ձևով կազմակերպված, 10 միլիոնից ցածր պետական շինարարական տենդերները։
Գրացվելով iTender համակարգում՝ օգտատերերը ստանում են հնարավորություն 4 տարբեր խողովակների միջոցով վաճառելու իրենց ապրանքները, աշխատանքները և ծառայությունները։ Դրանք են․
1․ iTender մրցույթներ - համակարգի միջոցով մասնավոր ընկերությունների և ֆիզիկական անձանց կողմից կազմակերպվող տենդերներին մասնակցելու միջոցով վաճառելու հնարավորություն;
2․ Պետական մեկ անձից գնման գործընթացներին մասնակցության հնարավորություն;
3․ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող պետական տենդերների մասին տեղեկանալու և մասնակցելու հնարավորություն;
4․ Հայաստանի Հանրապետությունում 70-ից ավելի մասնավոր ընկերություների /բանկեր, կապի օպերատորներ և այլն/ կողմից կազմակերպվող տենդերների մասին տեղեկանալու և մասնակցելու հնարավորություն։
Համակարգում տեղադրվում են նաև միջազգային տենդերներ։
iTender համակարգում ավտոմատացված են նաև պետական գնումների ողջ գործընթացը։ Պետական պատվիրատուները համակարգի միջոցով կարող են կազմակերպել մեկ անձից գնման գործընթացները և ավտոմատ կերպով պատրաստել մրցակցային գնման գործընթացների ամբողջ թղթաբանությունը։
Համակարգում արդեն գրանցված են 20-ից ավելի պետական պատվիրատուներ, որոնց քանակը օր օրի մեծանում է։
iTender համակարգում գրանցված մասնավոր օգտատերերը կարող են գնային առաջակներ ներկայացնել պետական պատվիրատուների կողմից կազմակերպված մեկ անձից գնման գործընթացներին, որտեղ ծրագիրն է որոշում հաղթողին։
Գործընթացի արդյունքում հաղթող մասնակցի /ների/ մոտ ավտոմատ ձևավորվում է պայմանագիրը, իսկ պատվիրատուի մոտ՝ մեկ անձի ամբողջ թղթաբանությունը։
Կողմերի մոտ ձևավորվում են նաև հաղթած տենդերների պայմանագրերի պահեստ, որի միջոցով, յուրաքանչյուր պատվերի արդյունքում, ավտոմատ կազմվում են նաև ընդունման-հանձնման արձանագրությունները և ակտերը։
iTender համակարգը տենդերների /մրցույթների/ միջոցով գնումներ և վաճառքներ կատարելու հարթակ է։
Համակարգի միջոցով մասնավոր ընկերությունները, նույնիսկ ֆիզիկական անձինք, կարող են ինքնուրույն կազմակերպել տենդերներ և սեփական կարիքների համար գնումները կատարել տենդերների միջոցով, որպեսզի ձեռք բերեն շուկայում առկա լավագույն գներով ապրանքներ, աշխատանքներ ծառայություններ։
Այս տենդերները կազմակերպվում են համակարգում, մասնակիցները իրենց գնային և այլ առաջարկները ներկայացնում են համակարգում, հաղթողը որոշվում է համակարգում։
Այսինքն մասնավոր ընկերությունները, ովքեր գրանցվում են iTender համակարգում, կարող են մի կողմից կազմակերպել տենդերներ, ձեռք բերել հնարավոր ցածր գներով ապրանքներ, մյուս կողմից վաճառել այդ ապրանքները մյուս գնորդներին, ովքեր կազմակերպում են iTender մրցույթներ համակարգում կամ վաճառեն պետական ու այլ մասնավոր տենդերներով։
iTender մրցույթների կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանված են iTender կանոնակարգում։
Այս ծառայություններն ԱՆՎՃԱՐ են և ներառված են համակարգի անվճար փաթեթների ծառայությունների մեջ։
Յուրաքանչյուր ընկերություն ցանկանում է իմանալ իր գործունեության համապատասխան շուկայի պոտենցիալը, մրցակից ընկերություններին և վերջիններիս կողմից մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների և/կամ կատարվող աշխատանքների գները։
iTender համակարգում հրապարակվում են գնորդների տարեկան գնումների պլանները, որոնց ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտել, հաշվարկել և իմանալ, թե տվյալ գործունեության շուկայի պոնտենցիալը ինչքան է, տենդերների միջոցով ամենաշատը ինչքան վաճառք է հնարավոր իրականացնել։
Համակարգում հրապարակվում են նաև ավարտված տենդերների հաշվետվությունները, որտեղ երևում են մրցակից ընկերությունները, ներկայացված գները, հաղթող գները, գնման ծավալները։
Շտապեք գրանցվել համակարգում, քանի որ շուտով հնարավոր է լինելու ստանալ վերը նշված տեղեկությունների արդեն իսկ վերլուծված տարբերակները։
Գրանցվեք iTender համակարգում, բացահայտեք շուկան, վերլուծեք հաղթող գները, մասնակցեք, հաղթեք տենդերներում և մեծացրեք շուկայի ձեր մասնաբաժինը։
iTender համակարգը պատրաստված է գնումների բնագավառի տարիների փորձ ունեցող մասնագետների կողմից, այդ իսկ պատճառով համակարգում առկա գործիքները, տրամադրվող տեղեկությունները և ստեղծված այլ հնարավորությունները միտված են առավելություն տալ համակարգից օգտվողներին, որպեսզի բարձրանա նրանց հաղթելու հնարավորությունները տենդերներում։
Ստեղծված հնարավորությունների հիմքում ընկած են տենդերների մասնակիցների պահանջմունքների մանրակրկիտ ուսումնասիրությունը, որի արդյունքում հստակորեն դուրս են բերվել, թե ինչ տեղեկություններ, գործիքներ և հնարավորություններն են հետաքրքրում տենդերներով հետաքրքրվող ընկերություներին՝ տենդերներին արդյունավետ մասնակցելու համար։
Տրամադրվող տեղեկություններից են․ տենդերներ, մրցակիցներ, մրցակիցների գներ, նախահաշվային գներ, տարբեր տեսակի վիճակագրական տվյալներ, որոնք ուսումնասիրելով և վերլուծելով էապես մեծանում է տենդերներում հաղթելու հնարավորությունները։
Տրամադրվող գործիքներն են․ հայտերի և տենդերներում հաղթելուց հետո ներկայացվող փաստաթղթերի արագ պատրաստման, հաղթած տենդերների պահեստի ձևավորման, կառավարման, ընդունման-հանձնման ակտերի պատրաստման ավտոմատ գործիքներ, որոնք բարձրացնում են աշխատանքի արդյունավետությունը։
Այս ամենի շնորհիվ iTender համակարգի օգտատերերը ստանում են առավելություն մյուս մասնակիցների նկատմամբ և հաղթում են ավելի շատ տենդերներում։
Փաստաթղթերի ավտոմատացված եղանակով պատրաստելու նպատակն է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, այն է․ նույն աշխատանքը կատարել ավելի արագ և ճշգրիտ։
iTender համակարգում առկա են պետական գնումների մասնակցության հայտերի ավտոմատացված եղանակով պատրաստման գործիք, որի միջոցով տենդերների հայտերի պատրաստելը տևում է վայրկյաններ։
Գործիքն ունի խմբագրման հնարավորություն, որը թույլ է տալիս տվյալ տենդերի հրավերը մանրամասն ուսումնասիրելուց հետո, անհրաժեշտության դեպքում ձևավորվող փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություններ։
Ձևավորված հայտը հաստատելուց /կնքելուց, ստորագրելուց, էլեկտրոնային ստորագրելուց/ առաջ խորհուրդ է տրվում ստուգել գնային առաջարկի ճշգրտությունը, քանի որ, համաձայն գնումների մասին ՀՀ օրենսդրության, մասնակցի հայտը մերժվում է, եթե գնային առաջարկը չի ներկայացվել կամ ներկայացվել է հրավերի պահանջներին անհամապատասխան։
Խորհուրդ է տրվում նաև մինչև մասնակցելը, մանրամասն ուսումնասիրել տվյալ տենդերի հրավերը, ծանոթանալ տեխնիկական բնութագրերի, գնման և վճարման ժամանակացույցերի հետ, քանի որ հայտերը բացելուց հետո, մասնակիցը հրավերի պայմանները չի կարող բողոքարկել։
Համակարգում առկա է նաև հայտերի պատրաստման և մասնակցության ուղեցույց։
Տենդերը վաճառքի խողովակ է, որի միջոցով վաճառելը ազատում է գովազդային և մարքեթինգային ծախսերից։
Ընկերությունները վաճառքներ իրականացնելու համար կազմակերպում են տարբեր տեսակի գովազդային և մարքեթինգային արշավներ, կիրառում տարբեր տեսակի վաճառքի գործիքներ, որպեսզի գտնեն պոտենցիալ գնորդներ։
Բոլորիս հայտնի են, թե այս ամենը ինչքան ծախսատար է և երբեմն նաև ցածր արդյունավետությամբ։
Տենդերների ժամանակ տեղի է ունենում հակառակ գործընթացը․ ոչ թե մատակարարներն են փնտրում հնարավոր գնորդների, այլ գնորդներն են փնտրում հնարավոր մատակարարների և այս դեպքում արդեն, մասնակցելով տենդերներին, ապրանքներն ու ծառայությունները ներկայացվում են անմիջապես թիրախավորված գնորդներին։
iTender համակարգում հետաքրքրող տենդերների միջոցով ամեն օր ստացեք վաճառելու մի քանի հնարավորություններ։
Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ գնորդը պետություն է, որն իր կարիքների համար գնումներն իրականացնում է գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չի կարող ձեռքբերումներ անել նշված օրենսդրությունից դուրս։
Այդ գնման գործընթացներին մասնակցելու և պետության հետ գործարքներ կնքելու, վաճառքներ անելու միակ ճանապարհը պետական գնումներին մասնակցել է։
iTender համակարգում հրապարակվում են բոլոր պետական տենդերները՝ թղթային և էլեկտրոնային ձևերով կազմակերպվող։
Տարբեր տիպի որոնողական հնարավորությունների և ֆիլտրերի օգնությամբ ձեր նախընտրած տենդերները գտնելը շատ հեշտացված է։
Մասնակցության հայտերի և հաղթելուց հետո ներկայացվող փաստաթղթերի ավտոմատ պատրաստման գործիքների օգնությամբ, այդ տենդերների մասնակցությունը ևս շատ պարզ ու հեշտ է։
Շտապեք մասնակցել պետական գնումներին և կատարել գործարքներ մենամեծ գնորդի հետ։
Ինչպես հայտնի է, տենդերները առևտրային ընկերությունների և արտադրողների համար հանդիսանում են վաճառքի գործիքներ: Հաշվի առնելով տարբեր մոտեցումները, վերաբերմունքը տենդերների նկատմամբ՝ այն իրոք կարող է ծառայել որպես վաճառքի աշխատող գործիք և ներկայումս Հայաստանում շատ ընկերություններ են վաճառում տենդերների միջոցով: Քանի որ գնալով մեծանում է այս ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում, երբ վաճառքների խնդիր կա, ուստի շատերին է մտատանջում, թե ինչպես հաղթել տենդերներում, ինչպես վաճառել այս գործիքի միջոցով:
Ստորև կներկայացնեմ 10 գաղտնիք, թե ինչպես հաջողության հասնել տենդերներում:
1. Տիրապետել գնումների մասին օրենսդրությանը և մասնավոր ընկերությունների կարգերին
Պետական գնումներին մասնակցելու համար անհրաժեշտ է բավարար գիտելիքներ ունենալ գնումների մասին ՀՀ օրենսդրության, իսկ մասնավոր ընկերությունների տենդերներին մասնակցելու համար իրենց կարգերի վերաբերյալ: Սա անհրաժեշտ է, որպեսզի չհայտնվել <<մութ անտառում>>, իմանալ պատվիրատուների և մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, զերծ մնալ խախտումներից, մերժումներից և այլն:
2. Հետևել կազմակերպվող մրցույթներին
Մրցույթներին հետևելով, կարելի է տեղեկանալ, թե երբ և ինչ մրցույթներ են կազմակերպվում, ուսումնասիրել և մասնակցել: Հայաստանում արդեն կա հարթակ, որտեղից հնարավոր է, առանց տարբեր կայքեր այցելելու, ստանալ բոլոր պետական և մասնավոր ընկերությունների մրցույթների հրավերները /օրինակ՝ https://www.itender.am/ /:
3. Մանրամասն ուսումնասիրել մրցույթի հրավերը, ինչպես նաև պայմանագրի պայմանները
Բացի օրենսդրությանը և կարգերին տիրապետելուց, շատ կարևոր է մանրակրկիտ ուսունասիրել տվյալ մրցույթի հրավերը: Այն հնարավորություն է տալիս ճիշտ գնահատել մասնակցող ընկերության և առաջարկվող ապրանքների համապատասխանությունը տվյալ մրցույթի պայմաններին: Հաճախ մասնակիցները չեն նկատում հրավերով և պայմանագրի նախագծով սահմանված առանձնահատկություններն ու պայմանները և հայտնվում են անելանելի վիճակում, բախվում օրենսդրական խնդիրների, ենթարկվում տույժերի և տուգանքների:
4. Մասնակցել առանց զլանալու /թեկուզ փորձնական, հետախուզության համար/
Հայտնի է, որ տենդերներին մասնակցելու համար անհրաժեշտ է կազմել մրցույթի փաթեթներ, որը ժամանակատար է, երբեմն էլ ձանձրալի: Սակայն պարզ է, որ հաղթելու համար նախ պետք է մասնակցել: Երբեմն մասնակցել հասկանալու գործընթացը, շփվելու տարբեր պատվիրատուների հետ, զուտ փորձ ձեռք բերելու համար: Մասնակցությունը հնարավորություն է տալիս նաև կատարել հետախուզություն և հասկանալ թե ինչ է տեղի ունենում տվյալ պատվիրատուի մոտ գնման գործընթացների շրջանակներում:
5. Բացահայտել մրցակիցներին /մրցույթի մասնակիցներին/
Տենդերներին մասնակցությունը դա նաև մրցակիցներին բացահայտելու լավ միջոց է: Սա մի վայր է, որտեղ հավաքվում են տվյալ բնագավառի գրեթե բոլոր ընկերությունները: Մի քանի պատվիրատուների մոտ մասնակցելով՝ կարելի է իմանալ բոլոր ընկերություններին, որոնք մինչ այդ չէին իմացվում որպես մրցակիցներ:
6. Վերլուծել մրցակիցների գները
Տենդերին մասնակցության մյուս հնարավորությունը, դա մրցակիցների գներին ծանոթանալն է, որը շատ ընկերությունների համար արժեքավոր ինֆորմացիա է, քանի որ այն տալիս է մրցակցի գնային քաղաքականության վերլուծության հնարավորություն:
7. Մշակել ճիշտ գնային քաղաքականություն
Վերլուծելով մրցակիցների գները, կարելի է մշակել ճիշտ գնային քաղաքականություն: Գների վերլուծությունը էապես կմեծացնի հետագա մրցույթներում հաղթելու հնարավորությունը:
8. Սկսել փոքրերից /քչից/
Հատկապես տենդերներում սկսնակ ընկերությունների համար, խորհուրդ է տրվում սկսել փոքր տենդերներից: Նախ մեծ տենդերների համար պահանջվում են այնպիսի որակավորման չափանիշներ՝ փորձառություն, տեխնիկական միջոցներ, աշխատանքային և ֆինանսական միջոցներ, որոնց բավարարելը դժվար է: Հետո մեծ տենդերները ռիսկային են, և վերջապես փոքր տենդերներում մրցակցությունը քիչ է, քանի որ շատ ընկերություններ հետաքրքրված չեն փոքր ծավալներով, ուստի արդյունքում մեծացնում է հաղթելու հնարավորությունը:
9. Թեկուզ շատ ցածր գին առաջարկել՝ շուկա մտնելու նպատակով
Տենդերների միջոցով շուկա մտնելու նպատակով, երբեմն պետք է առաջարկել ցածր գին, նույնիսկ ինքնարժեքով կամ ավելի քիչ: Ճիշտ է կտուժվեք այդ գործարքի արդյունքում, սակայն ձեռք կբերեք նոր պատվիրատու, ձեր ընկերության մասին կիմանան, կիմանան նաև ձեր ապրանքի մասին, որը միգուցե նորություն է շուկայում և աստիճանաբար կդիրքավորվեք շուկայում:
10. Պատշաճ կատարել պայմանագիրը և դառնալ հավատարիմ մատակարար
Տենդերներում շատ կարևոր փուլ է պայմանագրի կատարումը, քանի որ մրցույթում հաղթելով դեռ ձեռք չի բերվում պատվիրատու: Պատվիրատու ձեռք է բերվում պայմանագիրը պատշաճ կատարելու արդյունքում: Պատվիրատուների համար շատ կարևոր է և ցանկալի, որ մրցույթի արդյունքում ունենան բարեխիղճ մատակարար և պայմանագիրը կատարվի ժամկետներում, պատշաճ կերպով և առանց խնդիրների: Արդյունքում դառնում եք հավատարիմ մատակարար տվյալ պատվիրատուի համար և հետագայում ստանում նախապատվություն՝ իր կողմից կազմակերպված մրցույթներում:
Այս 10 գաղտնիքները մշակված են պրակտիկայի արդյունքում և էապես նպաստում են մրցույթներում հաղթելու հնարավորությունները: Կիրառելու դեպքում կունենաք վաճառքի շատ լավ գործիք, ինչի արդյունքում զգալիորեն կմեծանա վաճառքները:
Էդվարդ Գրիգորյան
Հայաստանում գործող բազմաթիվ ընկերություններ, ծախսերի օպտիմալացման նպատակով, իրենց կարիքների համար ապրանքները, աշխատանքները և ծառայությունները գնում են տենդերների միջոցով՝ հրաժարվելով մատակարարների շատ նեղ և նույն շրջանակից, որոնց հետ աշխատում են երկար տարիներ: Այս սկզբունքը լուծում է մի շարք խնդիրներ: Նախ կոռուպցիոն ռիսկ, քանի որ անընդհատ նույն ընկերությունների հետ աշխատելիս գնումները կատարվում են ոչ մրցակցային հիմունքներով և գներով, հետո, չի ուսումնասիրվում համապատասխան շուկաները, ինչը հնարավորություն կտար պարզելու շուկայում առկա համանման այլ տարբերակներ և վերջապես գնումները համակարգված չեն, որի պատճառով ծախսվում են հավելյալ մարդկային ռեսուրսներ և ժամանակ:
Տենդերների միջոցով գնումներ կատարելը արդյունավետ է հատկապես ճգնաժամային իրավիճակներում և շատ ընկերություններ անցում կատարեցին այս մեթոդին:
Այժմ տեսնենք թե ինչպես է տեղի ունենում այդ պրոցեսը և ինչպես են առաջանում 5 հիմնական առավելություններ գնումները տենդերների միջոցով կատարելիս:
Տենդերների միջոցով գնումներ կատարելու դեպքում հրապարակվում է մրցույթի հայտարարություն, ինչպես նաև ծանուցում է ուղարկվում տվյալ գործունեությամբ զբաղվող հնարավոր բոլոր կազմակերպություններին և առաջարկվում ներկայացնել մրցութային հայտեր: Հայտարարության և հրավերի հիման վրա արդեն մրցույթին կարող են հայտեր ներկայացնել տասնյակ կազմակերպություններ՝ ներկայացնելով իրենց գնային և տեխնիկական առաջարկները: Մրցութային հանձնաժողովի և մասնակիցների ներկայությամբ տեղի է ունենում ներկայացված հայտերի գնահատում:
Յուրաքանչյուր գնման գործընթացի արդյունքում կազմվում է հաշվետվություն, ինչն ել վերլուծությունների, անհրաժեշտ հետևությունների և ճիշտ որոշումների հնարավորություն կընձեռի:
Այս ամենի մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող եք ստանալ անվճար խորհրդատվության ProTender թիմի կողմից:
Էդվարդ Գրիգորյան
Տենդերը գնումներ կատարելու մրցակցային գործընթաց է, որը նախաձեռնում է գնորդը, կազմակերպում է մրցույթ, որպեսզի ձեռք բերի շուկայականից ցածր գներով կամ շուկայում առկա լավագույն առաջարկով ապրանքներ, աշխատանքներ կամ ծառայություններ: Տենդերներում հաղթում են այն մասնակիցները, ովքեր տվյալ տենդերին/մրցույթին առաջարկել են ամենացածր գինը կամ ներկայացրել են գնորդի պահանջներին բավարարող լավագույն առաջարկը:
Հիմնականում որպես գնորդ հանդես են գալիս պետական գերատեսչություններն ու կազմակերպությունները, մասնավոր մեծ ընկերությունները:
Սակայն տենդերների միջոցով գնումներ կարող են կատարել նաև միջին և փոքր մասնավոր ընկերությունները և նույնիսկ անհատները՝ ֆիզիկական անձինք, քանի որ ցանկացած անձ ձգտում է կատարել շահավետ գործարքներ և գործարքի արդյունքում ունենալ խնայողություններ:
Տենդերներին կարող են մասնակցել անմիջական ապրանքներ արտադրողները, ներմուծողները, միջնորդ ընկերությունները, տարբեր տեսակի ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող ընկերությունները՝ անկախ իրենց իրավակազմակերպական ձևից: Տենդերիներին կարող են մասնակցել նաև անհատները՝ ֆիզիկական անձինք:
Տենդերներին մասնակից կարող են լինել նաև նորաբաց ընկերությունները և պարտադիր չէ, որ ունենան հարուստ մասնագիտական փորձ, ֆինանսական և տեխնիկական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ և այլն: Կան ոչ մեծ տենդերներ, որոնցում նման պահանջներ դրված չեն:
Օրինակ՝ գնորդը իր կարիքների համար ցանկանում է ձեռք բերել որևէ ապրանք, աշխատանք կամ ծառայություն և դրա համար ունի նախատեսած որևէ գումար: Շատ դեպքերում գնորդներին հայտնի չեն լինում տվյալ գործունեությամբ զբաղվող շատ ընկերությունների տվյալներ և նրանք ստիպված են մի քանի ընկերություններից գնահարցումներ անելով կատարել գնումներ կամ այդ գնումները կատարել իրենց ծանոթ ընկերություններից:
Սա գնումներ կատարելու հիմանական ձևն է, որով առաջնորդվում են շատ ու շատ գնորդներ՝ ծախսելով բավականաչափ մեծ ժամանակ:
Նման ձևով գնումներ կատարելիս առկա է նաև ռիսկ, որ ձեռք կբերվի շուկայականից բարձր գներով ապրանքներ, աշխատանքներ կամ ծառայություններ, կամ ձեռք կբերվի շուկայում առկա հնարավոր ոչ լավագույն տարբերակը, քանի որ պատշաճ կերպով չեն ուսումնասիրվում համապատասխան շուկաները, ինչպես նաև մշտապես նույն ընկերություններից գնումներ կատարելով, գնորդը չի տեղեկանում շուկայի տեղի ունեցող փոփոխությունների, նոր առաջարկների մասին, որոնք լավագույնս կբավարարեին իր պահանջները:
Գնումները տենդերների միջոցով կազմակերպելու դեպքում՝ գնորդը գնման առարկայի ձեռք բերման վերաբերյալ հրապարակում է մրցույթի հայտարարություն, ինչպես նաև ուղարկում տվյալ ոլորտի բոլոր հնարավոր մասնակիցներին և հրավիրում մրցույթի՝ սահմանելով հայտերի կամ առաջարկների ներկայացման ժամկետ: Սահմանված կարգով մասնակիցները ներկայացնում են իրենց մրցակցային առաջարկները և ժամկետի ավարտին նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը դառնում է մրցույթի հաղթող, որի հետ կարող է կնքվել պայմանագիր: Սա թերևս տենդերների ամենապարզ մոդելն է:
Գնորդները կարող են տենդերում հաղթողին որոշել ոչ միայն նվազագույն գնային առաջարկի մեթոդով, այլև գին/որակ, գին/այլ նպաստավոր առաջարկ և այլ հարաբերակցություններով, ժամկետի ավարտից հետո սակարկություններ կազմակերպելով, ինպես նաև կարող է նախապես գնահատվել մասնակցության հայտեր ներկայացրած ընկերությունների համապատասխան փորձառությունները, ֆինանսական կարողությունները և այլ չափանիշներ, որոնք էական նշանակություն ունեն տվյալ գնման համար:
Տենդերների միջոցով գնումներ կատարելը լուծում է մի շարք խնդիրներ: Նախ կոռուպցիոն ռիսկ, քանի որ անընդհատ նույն ընկերությունների հետ աշխատելիս գնումները կատարվում են ոչ մրցակցային հիմունքներով և գներով, հետո, ուսումնասիրվում է համապատասխան շուկաները, ինչը հնարավորություն է տալիս պարզելու շուկայում առկա համանման այլ տարբերակներ և վերջապես գնումները կանոնակարգվում են և չի ծախսվում հավելյալ մարդկային ռեսուրսներ և ժամանակ:
Տենդերների արդյունքում, մրցակցության շնորհիվ, գնորդները ձեռք են բերում շուկայականից ցածր գներով կամ շուկայում առկա հնարավոր լավագույն տարբերակով կամ նոր ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ:
Տվյալ գործընթացը արդյունավետ կազմակերպելու դեպքում գնորդները կարող են ձևավորել 10-35 % խնայողություն:
Տենդերները մասնակիցների համար հիմնականում համարվում են վաճառքի գործիքներ: Մասնակցելով տենդերներին՝ մասնակիցները ներկայացնում են իրենց ապրանքները, աշխատանքները կամ ծառայությունները թիրախային գնորդներին, հաղթում և ձեռք բերում նոր գործընկերներ՝ մեծացնելով վաճառքի ծավալները:
Բացի դրանից տենդերի ընթացքում բացահայտում են մրցակիցներին, մրցակիցների գնային քաղաքականությանն են ծանոթանում:
Այս գործիքի միջոցով վաճառքներ իրականացնելով ազատվում են գովազդի, մարքեթինգի և վաճառքի վրա կատարվող այլ ծախսերից:
Տենդերների միջոցով վաճառելը ձեռնտու է հատկապես փոքր բյուջե ունեցող ընկերություններին, ճգնաժամային իրավիճակներում գտնվող ընկերություններին, ովքեր չունեն համապատասխան միջոցներ գովազդի, մարքեթինգի և նմանատիպ այլ ծախսերի համար:
Տեդներների միջոցով գնումներ կատարելը մի ամբողջ գործընթաց է՝ սկսած մրցույթի հրավերի ձևավորելուց, հայտարարության հրապարակումից ու մասնակիցների ներգրավումից, հայտեր ներկայացրած մասնակիցների գնահատումից, հաղթողին կամ հաղթողներին որոշումից մինչև պայմանագրերի կնքում և կատարում:
Գործընթացի յուրաքանչյուր փուլ ունի իր սկզբունքը.
Երբ գնորդի կողմից խախտվում են այս սկզբունքները, մասնակիցների մոտ սկսում է առաջանալ անվստահություն տվյալ գնորդի նկատմամբ և արդյունքում գնալով ավելի քիչ ընկերություններ են մասնակցում այդ գնորդի կազմակերպած տենդերներին և այդ տենդերները դառնում են անարդյունավետ:
Տենդերի ամբողջ գործընթացը պետք է հիմնված լինի թափանցիկության, ոչ խտրական մոտեցման և հաշվետվողականության վրա, պետք է հնարավոր բոլոր տարբերակներով ընդլայնել մասնակիցների շրջանակը և խրախուսել նրանց միջև մրցակցությունը:
ProTender ընկերությունը, լինելով տենդերների կազմակերպման մասնագիտացված ընկերություն, տարբեր մասնավոր գնորդների համար կազմակերպել է բազում տենդերներ, որոնցում գրանցվել են հետաքրքիր արդյունքներ: Օրինակ՝ ProTender ընկերության համար գրասենյակային թուղթ ձեռք բերելու համար կազմակերպված տենդերում մեկ տուփի համար 1600 դրամի փոխարեն ձեռք է բերվել 1350 դրամով, ֆիզիկական անձի համար 1000 լիտր բենզին է ձեռք բերվել 61 դրամ ավելի էժան քան տվյալ պահին առկա էր բենզալցակայաններում, մասնավոր ընկերության համար շինանյութերի ձեռք բերման դեպքում արձանագրվել է 24 % խնայողություն և այլն:
Ինչպես հայտնի է տենդերների միջոցով գնումներ կատարող ամենամեծ գնորդը պետությունն է: Բոլորին հայտնի են պետական գնումները, որոնք կարգավորվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Սակայն կան նաև այլ մասնավոր ընկերություններ, որոնք իրենց գնումները կատարում են տենդերների միջոցով՝ յուրաքանչյուրն ունենալով իր կանոնակարգը:
Տենդերների բնագավառում 12 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում հանդիպել ենք բազմաթիվ տենդերների մասնակցած ընկերությունների, որոնց հիմնական դժգոհությունները եղել են մեծ ծավալի փաստաթղթերի կազմումը, չնչին թերությունների պատճառով հայտերի մերժումը, որոշ գնորդների կողմից հաղթողներին որոշելու խտրական վերաբերմունքը, որոնցով պայմանավորված առկա է անվստահություն տենդերների նկատմամբ:
Անհարմարություն է նաև այն, որ վերը նշված մասնավոր ընկերությունները յուրաքանչյուրն ունի իր կանոնակարգը, բոլորի համար չկա միակ կանոնակարգ: Մասնակիցը տվյալ ընկերությունների կազմակերպած տենդերներին շատ ժամանակ չի կարողանում մասնակցել՝ պայմանավորված նրանով, որ անծանոթ է կանոնակարգերին, երբեմն օտար լեզուներով է կազմված հրավերը, հայտերը անհրաժեշտ է ներկայացնել օտար լեզվով, տարբեր թղթեր են պահանջվում, տարբեր բովանդակություններով և ձևաչափերով:
Առկա է նաև կազմակերպված տենդերների վերաբերյալ տեղեկացված լինելու խնդիր:
Այս ամենը սահմանափակում է մասնակցությունը, հետևաբար նաև մրցակցությունը, և արդյունքում կազմակերպված տենդերները արդյունավետ չեն լինում:
գնորդները կարող են ինքնուրույն կազմակերպել մրցույթներ /տենդերներ/;
Այս հնարավորությունը կարելի է համարել նաև առավելություն, քանի որ շատ շատ գնորդներ չեն ցանկանա, որպեսզի այլ անձ տեղյակ լինի իր ֆինանսական շարժի վերաբերյալ և չի ծախսի հավելյալ ֆինանսական միջոցներ, որպեսզի այլ մասնագիտացված ընկերության կամ համակարգողների միջոցով կազմակերպի տենդերներ: Գնորդը հնարավորություն է ստանում ինքնուրույն սահմանել իր պահանջները՝ գնման առարկայի տեխնիկական հատկանիշներ, գնման, վճարման պայմաններ և ստանա այդ պահանջներին համապատասխան առաջարկներ:
ունենալ խնայողություններ՝
Սա թերևս տենդերներ կազմակերպելու հիմնական նպատակն է համարվում, և այս համակարգը տալիս է այդ հնարավորությունը: Համակարգը լավ միջոց է պարզելու շուկայում տարբեր ընկերությունների կողմից առաջարկվող իրական զեղչերը: Գնորդը կարող է իր պահանջներին համապատասխանող առաջարկներ հավաքագրի և ընտրի դրանցից լավագույն տարբերակը:
Այս դեպքում կարծես գնորդն է փնտրում վաճառողին, ուստի վաճառող ընկերության մոտ կարիք չի առաջանում կատարել գովազդային և մարքեթինգային ծախսեր, քանի որ համակարգի միջոցով մասնակիցները տեղեկանում են կազմակերպված տենդերների մասին և վաճառողը իմանում է, թե կոնկրետ որ գնորդներին են անհրաժեշտ իր ապրանքները, աշխատանքները կամ ծառայությունները: Մասնակցելով այդ տենդերներին և շահելով՝ մեծանում են վաճառքի ծավալները: Այսօր շատ ընկերություններ են վաճառում տենդերների միջոցով, որոնց թիվը գնալով աճում է: Տենդերների միջոցով վաճառելը ձեռնտու է հատկապես փոքր բյուջե ունեցող ընկերություններին, ճգնաժամային իրավիճակներում գտնվող ընկերություններին, ովքեր չունեն համապատասխան միջոցներ գովազդի, մարքեթինգի և նմանատիպ այլ ծախսերի համար:
ապահովում է մրցակցություն;
Գնումների բնագավառի 12 տարվա փորձը ցույց է տվել, որ տենդերներին հնարավորինս շատ մասնակիցներ ներգրավելու համար, անհրաժեշտ է, որպեսզի տենդերի հրավերն ուղարկվի թիրախավորված հնարավոր բոլոր մասնակիցներին, իսկ մասնակության գործընթացը լինի հարմարավետ, մատչելի և պարզ, առանց ավելորդ թղթատարության: iTender համակարգը նախագծված է հենց այդ սկզբունքով, այդ իսկ պատճառով շատ ընկերություններ են մասնակցում տենդերներին, հետևաբար մեծ է մրցակցությունը: Կազմակերպելով մրցույթներ iTender համակարգում՝ ձևավորված մրցույթի հրավերը, բացի համակարգում գրանցված մասնակիցներից, միաժամանակ ուղարկվում է նաև համակարգի բազայում հավաքագրված հնարավոր մասնակիցների, որոնք պարբերաբար թարմացվում են: Օրինակ՝ համակարգիչներ և պատճենահանող սարքավորումների տենդեր կազմակերպելու դեպքում հրավերն ուղարկվում է 450 նմանատիպ գործունեությամբ զբաղվող ընկերությունների, շինանյութերի դեպքում՝ 320, գրենական պիտույքների դեպքում 750 և այլն /ամբողջական ցանկը հրապարակված է www.itender.am կայքի Տեղեկատվություն բաժնում/:
ունի թափանցիկության բարձր աստիճան;
Համակարգի միջոցով տենդերներ կազմակերպելու դեպքում, թե մասնակիցները և թե կազմակերպիչները տենդերի ողջ ընթացքում կարող են առցանց հետևել գործընթացին՝ սկսած մասնակցությունից, ներկայացված գներից մինչև առաջարկների ամբողջական գնահատումը: Գնահատման արդյունքների ամփոփումից հետո համակարգի կողմից ձևավորվում է հաշվետվություն, որտեղ արտացոլված են գնման առարկան, մասնակիցների քանակները, հաղթող մասնակցի տվյալները, ներկայացրած գները, չկայացած հայտարարված լինելու մասին հիմնավորումը և այլ: Նշված հաշվետվությունը ուղարկվում է գործընթացի բոլոր կողմերին:
ապահովում է անվտանգության բարձր աստիճան;
Համակարգից կարող են օգտվել բացառապես գրանցված օգտատերերը: Գրանցման ընթացքում ներկայացված տվյալները ոչ ոքի հասանելի չեն: Տեսնում է միայն համակարգի օպերատորը: Դրանք անհրաժեշտ են iTender կանոնակարգով սահմանված համապատասխան իրավական դաշտ ստեղծելու համար: Կանոնակարգով հստակ սահմանված են կողմերի՝ կազմակերպիչների և մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, որոնք խախտելու դեպքում առկա են տույժեր և տուգանքներ: Խորհուրդ է տրվում գրանցվելուց առաջ, օգտագործելիս մանրամասն ուսումնասիրել կանոնակարգը՝ անախորժություններից զերծ մնալու համար: Այն օգտատերերը, ովքեր միտումնավոր կխախտեն կանոնակարգի պահանջները, ՀՀ օրենսդրությամբ և iTender կանոնակարգով կենթարկվեն պատասխանատվության, կհեռացվեն համակարգից և այլևս գրանցվելու հնարավորություն չեն ունենա: Այս ամենն արվում է, որպեսզի յուրաքանչյուր օգտատեր առավելագույն լրջությամբ և պատասխանատվությամբ մոտենա համակարգին:
մատչելի է կառավարման համար;
Համակարգը նախագծված է պարզության և հարմարավետության սկզբունքից ելնելով: Առկա են օգտվելու համար անհրաժեշտ հուշումները, մասնագիտական խորհուրդները, համապատասխան ուղղորդումները: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ համակարգը նոր է, օգտագործելիս կարող են առաջանալ հարցեր: ProTender թիմը պատրաստ պատասխանել համակարգին վերաբերող ցանկացած հարցի, տրամադրել անվճար խորհրդատվություն, օգնել որպեսզի այն արդյունավետ օգտագործվի:
ծախսերի օպտիմալացում;
Տրամաբանական է, որ ցանկացած ընկերություն կամ անհատ ձգտում է իր ֆինանսական միջոցներն օգտագործել առավելագույն արդյունավետությամբ: <<Օպտիմալացնել ծախսերը>> ասելով հասկանում ենք ձեռք բերել նույն ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը նույն ծավալներով, ավելի մատչելի գներով, քան դա արվում էր նախկինում: iTender համակարգը լուծում է այդ խնդիրը, քանի որ վերջինիս միջոցով, առանց հավելյալ ռեսուրսներ օգտագործելու, ձեռք է բերվում մրցակցային, շուկայականից ցածր գներով ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ՝ օպտիմալացնելով ծախսերը:
կոռուպցիոն ռիսկերի կրճատում;
Այս խնդիրը առկա է հիմնականում մեծ ընկերություններում, որտեղ վերահսկողական մեխանիզմները թույլ են: Տնօրենները կամ բաժնետերերը չեն կարողանում անմիջապես վերահսկել գնումների կատարման գործընթացները:
iTender համակարգը իր թափանցիկության, ազատ մրցակցային դաշտ ձևավորելու և հաշվետվողականության շնորհիվ կրճատում է կոռուպցիոն ռիսկը: Ինչպես արդեն վերը նշվել է, գործընթացներին ներգրավվում են բազմաթիվ ընկերություններ, մասնակցությունը մատչելի է, առկա է մրցակցություն, գործընթացը թափանցիկ է: Համակարգը նախագծած է այնպես, որ մասնակիցները չեն երևում մինչև տենդերի վերջնաժամկետի ավարտը: Ավարտից հետո համակարգը որոշում է նվազագույն գին ներկայացրած մասնակցին, դրանից հետո նոր երևում է տվյալ մասնակցի տվյալները: Քանի դեռ կազմակերպիչը չի գնահատել նվազագույն գին ներկայացրած մասնակցի առաջարկի համապատասխանությունը տենդերի պայմաններին, չի կարող տեսնել հաջորդ տեղը զբաղեցրած մասնակցի տվյալները: Նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին հիմնավոր ձևով մերժելուց հետո միայն երևում է հաջորդ ցածր գին ներկայացրած մասնակցի տվյալները: Այս ամենն արված է կողմնապահություններից զերծ պահելու նպատակով: Ինչպես արդեն նշվեց, գնահատման արդյունքներն ամփոփելուց հետո, համակարգը գեներացնում է տենդերի հաշվետվությունը, որտեղ արտացոլված են տենդերի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը, որի միջոցով հնարավոր է կանխել, կրճատել, նույնիսկ բացառել ցանկացած կոռուպցիոն դրսևորում: Մասնավոր ընկերությունները հիմնականում զերծ են այս խնդրից, քանի որ բիզնեսի գլխավոր խնդիրը շահավետ գործարքն է:
iTender համակարգը մեծ ընկերությունների գնումների բաժինների համար, որոնք թեկուզ ունեն իրենց գնումների կազմակերպման կարգերը, կարող է ծառայել որպես տենդերների կազմակերպման գործիք:
շահավետ առաջարկ փնտրելու ժամանակի կրճատում;
Շուկայում առկա տարատեսակ առաջարկներից շահավետ տարբերակը փնտրելու և գտնելու վրա ծախսվում է բավականաչափ մեծ ժամանակ, քանի որ շուկայում յուրաքանչյուր ընկերություն առաջարկում է իր նախընտրած պայմաններով և դրանցից շահավետ, գնորդի պահանջները լիարժեք բավարարող տարբերակի ընտրությունը դառնում է աշխատատար և ժամանակատար գործընթաց: iTender համակարգի միջոցով գնում կատարելիս գնորդն ինքն է առաջարկում իր պայմանները և մասնակիցները դրա հիման վրա են ներկայացնում իրենց առաջարկները: Համակարգը որոշում է նվազագույն գնային առաջարկ ներակայացրած մասնակցին: Արդյունքում գնորդին մնում է միայն ներկայացված առաջարկներից ընտրի առավել շահավետ տարբերակը:
նոր գնորդների բացահայտում;
Ինչպես արդեն վերը նշվեց, տենդերի միջոցով վաճառքներ անելու հնարավորություններից է այն, որ տվյալ դեպքում գնորդներն են փնտրում վաճառողներին: Գրանցվելով iTender համակարգում վաճառողները կամ մատակարարները ստանում են iTender համակարգի միջոցով կազմակերպված, ինչպես նաև ՀՀ-ում տեղի ունեցող տենդերների մասին հրավերներ և բացահայտում իրենց ապրանքների, աշխատանքների և ծառայությունների նոր գնորդներին:
մրցակիցների և նրանց գնային քաղաքականության բացահայտում:
Տենդերներին մասնակցելով՝ վաճառողները լուծում են այլ խնդիրներ ևս: Երբ վաճառողը մասնակցում է տենդերներին, ինպես գիտենք, մասնակցում են նաև այլ ընկերություններ և վաճառողը տեսնում է այդ ընկերություններին, տեսնում է ներկայացված գները: Արդյունքում վաճառողները բացահայտում են իրենց մրցակիցներին, որոնց մասին չգիտեին նախկինում, ինպես նաև միաժամանակ ծանոթանում նրանց գնային քաղաքականությանը, որն էլ տալիս է մրցակցի գնային քաղաքականության վերլուծության հնարավորություն:
Բացի վեր նշվածից, գրանցվելով iTender համակարգում վաճառողները կամ մատակարարները ստանում են նաև պետական գնումների մասնակիցների, ներկայացված գների, հաղթող ընկերությունների վերաբերյալ տեղեկատվություն:
Գնման առարկա | Մասնակիցների քանակ |
---|---|
Շինարարություն | 441 |
Տպագրական աշխատանքներ | 159 |
Ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ | 208 |
Հովացման /սառեցման/ համակարգերի տեղադրման աշխատանքներ | 161 |
Այլ աշխատանքներ | 272 |
Ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման աշխատանքներ | 61 |
Վերականգնվող էներգետիկայի հետ կապված աշխատանքներ | 125 |
Խմելու և ոռոգման ջրերի հետ կապված շինարարական աշխատանքներ | 127 |
Կնիքների պատրաստման աշխատանքներ | 21 |
Ֆիլմարտադրություն | 26 |
Գնման առարկա | Մասնակիցների քանակ |
---|---|
Վառելիք | 163 |
Սննդամթերք | 255 |
Գրենական պիտույքներ և գրասենյակային նյութեր | 298 |
Դեղորայք և պատվաստանյութեր | 136 |
Ավտոպահեստամասեր | 186 |
Շինանյութեր | 351 |
Համակարգիչներ և պատճենահանող սարքավորումներ | 236 |
Գրասենյակային և կենցաղային գույք և կահույք | 263 |
Հանդերձանք և անկողնային պարագաներ | 208 |
Տնտեսական, սանհիգիենիկ և լվացքի միջոցներ | 245 |
Էլեկտրատեխնիկա, ռադիոտեխնիկա և կենցաղային պարագաներ | 273 |
Բժշկական սարքավորումներ, գործիքներ և պարագաներ | 187 |
Ավտոմեքենաներ | 144 |
Այլ ապրանքներ | 300 |
Քիմիական նյութեր | 151 |
Ծաղիկներ | 110 |
Մալուխներ | 199 |
Օրգանական ապակի, ПВХ, МДФ | 109 |
Արիշտա | 76 |
Սարքեր և սարքավորումներ | 228 |
Կտորեղեն | 116 |
Մետաղապլաստե դռներ և պատուհաններ | 116 |
Մաքրող և ախտահանող միջոցներ | 117 |
Վերելակեր, վերելակների պահեստամասեր | 21 |
Ագրոտետեխնիկական պարագաներ | 22 |
Թթվածին | 10 |
Գնման առարկա | Մասնակիցների քանակ |
---|---|
Ավիասպասարկում | 78 |
Սարքերի և սարքավորումների սպասարկում | 184 |
Տրանսպորտային փոխադրումներ | 167 |
Ցուցանակների և գովազդային վահանակների պատրաստում և տեղադրում | 134 |
Անվտանգության ծառայություններ | 116 |
Աուդիտորական ծառայություններ | 87 |
Իրավաբանական ծառայություններ | 83 |
Հաշվապահական ծառայություններ | 115 |
Բժշկական ծառայություններ | 74 |
Այլ ծառայություններ | 278 |
Ֆուրշետների և ճաշկերույթների կազմակերպում | 108 |
Միջազգային բեռնափոխադրումներ | 93 |
Փորձաքննության ծառայություններ | 86 |
Ավտոտեխսպասարկման ծառայություններ | 107 |
Կայքերի պատրաստման ծառայություններ | 126 |
Լվացքի և մաքրման ծառայություններ | 103 |
Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում | 115 |
Համակարգչային ծրագրերի ներդրման և սպասարկման ծառայություններ | 126 |
Ապահովագրական ծառայություններ | 54 |
Մաքսային բրոկերի ծառայություններ | 54 |
Վրանների վարձակալություն | 54 |
LED լույսերի վարձակալություն | 76 |
Միջոցառումների կազմակերպման ծառայություններ | 102 |
Սեմինարների, կոնֆերանսների կազմակերպում | 91 |
Հյուրանոցային ծառայություններ | 88 |
Բեմական սարքավորումների տեղափոխում, տեղադրում, մոնտաժում, ապամոնտաժում | 58 |
Համացանցի ծառայություններ | 97 |
Տեխնիկական հսկողության ծառայություններ | 77 |
Հեղինակային հսկողության ծառայություններ | 53 |
Չափագրման ծառայություններ | 46 |
Կնիքների պատրաստման ծառայություններ | 24 |
Անշարժ գույքի գնահատման ծառայություններ | 25 |
Կազմակերպություն | 20 |
Վերելակների վերանորոգում և սպասարկում | 17 |
Հեռախոսակապի ծառայություն | 12 |
1. Որպես կազմակերպիչ բոլոր գրանցվածները կարող են մեկ ամիս անվճար օգտվել համակարգից և կազմակերպել անսահմանափակ մրցույթներ:
2. Կազմակերպելով մրցույթներ iTender համակարգում՝ ձևավորված մրցույթի հրավերը, բացի համակարգում գրանցված մասնակիցներից, միաժամանակ ուղարկվում է նաև համակարգի բազայում հավաքագրված հնարավոր մասնակիցների, որոնք պարբերաբար թարմացվում են: Ստորև ներկայացված է յուրաքանչյուր գնման առարկային համապատասխան բազայում առկա հնարավոր մասնակիցների քանակները՝
ԱՊՐԱՆՔՆԵՐ
Գնման առարկայի անվանում | Հնարավոր մասնակիցների քանակ |
Վառելիք | 156 |
Սննդամթերք | 1195 |
Գրենական պիտույքներ և գրասենյակային նյութեր | 737 |
Դեղորայք և պատվաստանյութեր | 307 |
Ավտոպահեստամասեր | 491 |
Շինանյութեր | 323 |
Համակարգիչներ և պատճենահանող սարքավորումներ | 446 |
Գրասենյակային և կենցաղային գույք և կահույք | 840 |
Հանդերձանք և անկողնային պարագաներ | 508 |
Տնտեսական, սանհիգիենիկ և լվացքի միջոցներ | 683 |
Էլեկտրատեխնիկա, ռադիոտեխնիկա և կենցաղային պարագաներ | 743 |
Բժշկական սարքավորումներ, գործիքներ և պարագաներ | 400 |
Ավտոմեքենաներ | 134 |
Քիմիական նյութեր | 313 |
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Գնման առարկայի անվանում | Հնարավոր մասնակիցների քանակ |
Շինարարություն | 41 |
Տպագրական աշխատանքներ | 239 |
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գնման առարկայի անվանում | Հնարավոր մասնակիցների քանակ |
Ավիասպասարկում | 186 |
Տրանսպորտային փոխադրումներ | 534 |
Սարքերի և սարքավորումների սպասարկում | 182 |
Ցուցանակների և գովազդային վահանակների պատրաստում և տեղադրում | 169 |
Աուդիտորական ծառայություններ | 13 |
Բժշկական ծառայություններ | 15 |
Ֆուրշետների և ճաշկերույթների կազմակերպում | 149 |
Միջազգային բեռնափոխադրումներ | 54 |
Գնման առարկա | Անվանում |
---|---|
Շինարարություն | Շինարարություն |
Շենքերի, շինությունների, կառույցների ընթացիկ նորոգում | |
Շենքերի, շինությունների, կառույցների կապիտալ նորոգում | |
Շենքերի, շինությունների, կառույցների վերանորոգում | |
Շենքերի, շինությունների, կառույցների նորոգման այլ աշխատանքներ | |
Տպագրական աշխատանքներ | Գրքերի, գրքույկների տպագրություն |
Թղթապանակների տպագրություն | |
Ծրարների և բացիկների տպագրություն | |
Ձևաթղթերի տպագրություն (անդորրագրեր, ծանուցագրեր, բլանկներ, ձևեր) | |
Պաստառների, ցուցապաստառների տպագրություն | |
Օրացույցերի տպագրություն | |
Բուկլետների տպագրություն | |
Մատյանների, գրանցամատյանների տպագրություն | |
Այցեքարտերի տպագրություն | |
Թռուցիկների տպագրություն | |
Բաներների տպագրություն | |
Տպագրական այլ աշխատանքներ | |
Ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ | Ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ |
Հովացման /սառեցման/ համակարգերի տեղադրման աշխատանքներ | Հովացման /սառեցման/ համակարգերի տեղադրման համակարգեր |
Ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման աշխատանքներ | Ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման աշխատանքներ |
Վերականգնվող էներգետիկայի հետ կապված աշխատանքներ | Վերականգնվող էներգետիկայի հետ կապված աշխատանքներ |
Խմելու և ոռոգման ջրերի հետ կապված շինարարական աշխատանքներ | - Խմելու և ոռոգման ջրերի հետ կապված շինարարական աշխատանքներ |
Կնիքների պատրաստման աշխատանքներ | |
Այլ աշխատանքներ | Այլ աշխատանքներ |
Ֆիլմարտադրություն |
Գնման առարկա | Անվանում |
---|---|
Վառելիք | Բենզին /ռեգուլյար/ |
Բենզին /պրեմիում/ | |
Դիզելային վառելիք | |
Վառելափայտ | |
Ավիավառելանյութ | |
Սեղմված բնական գազ | |
Ագրոտետեխնիկական պարագաներ | |
Սննդամթերք | Հացահատիկ, հատիկեղեն և ձավարեղեն |
Ալյուր | |
Բանջարեղեն | |
Մրգեր | |
Հատապտուղներ | |
Կանաչեղեն | |
Միս, մսամթերք և մսի սննդային ենթամթերքներ | |
Ձկնեղեն | |
Հրուշակեղեն | |
Նպարեղեն /մակարոնեղեն/ | |
Կաթնամթերք /պանրեղեն, կարագ, մարգարին, յուղ/ | |
Ձեթ | |
Շաքար, շաքարավազ | |
Հաց և հացաբուլկեղեն | |
Թեյ | |
Սուրճ | |
Ձու, ձվի փոշի | |
Պահածոներ | |
Տարբեր տեսակի համեմունքներ և սոուսներ | |
Դրոժ | |
Քացախ | |
Աղ | |
Աղանդներ | |
Մանկական սնունդ | |
Սպորտային սնունդ | |
Ըմպելիքներ /ալկոհոլային և ոչ ալկոհոլային/ | |
Կենդանիների կեր | |
Այլ սննդամթերք | |
Գրենական պիտույքներ և գրասենյակային նյութեր | Թուղթ |
Ֆաքսի թուղթ | |
Թուղթ կտրող սարք | |
Կազմարար, գիրք կարելու կազմ, զսպանակ, կազմ | |
Լամինատոր, լամինացիոն թաղանթ | |
Գրատախտակ, թղթե գրատախտակ | |
Թղթապանակ | |
Թղթապանակ-ֆայլ | |
Գրենական պիտույքների հավաքածու՝ լրակազմ | |
Դակիչ /ծակոտիչ/ | |
Կարիչ /ստեպլեր/ | |
Ապակարիչ | |
Կարիչի մետաղալարե կապեր՝ ասեղներ | |
Գրասենյակային պայուսակ | |
Թղթադարակ | |
Նշումների թուղթ | |
Նշումների թուղթ կպչուն | |
Գրիչ, գրչաման | |
Մատիտ, գունավոր մատիտ, ֆլոմաստեր | |
Մատիտի միջուկներ | |
Ռետին /լաստիկ/ | |
Ամրակ, ամրակի տուփ | |
Սեղմակ | |
Կոճգամ | |
Քանոն | |
Բաղադրանյութ /շտրիխ/ | |
Գծանշիչ /մարկեր/ | |
Գրասենյակային գիրք | |
Նոթատետր, օրատետր | |
Օրացույց | |
Տակդիր, սկոչի տակդիր, օրացույցի տակդիր | |
Շտամպի թանաք | |
Բարձիկ՝ կնիքի, շտամպի | |
Կնիքի սարք | |
Էջաբաժանիչ | |
Հաշվիչ մեքենա /հաշվասարք/ | |
Պլաստիրին | |
Գրասենյակային դանակ | |
Գրասենյակային մկրատ | |
Սոսինձ | |
Պոլիմերային ինքնակպչուն ժապավեն /սկոչ/ | |
Ծրար | |
Գրասենյակային թել | |
Գրաֆիտե միջուկ /գրիֆել/ | |
Բունիվիլ | |
Գրենական այլ պիտուքներ | |
Գրասենյակային այլ նյութեր | |
Դեղորայք և պատվաստանյութեր | Հոգեմետ, հակացնցումային դեղ |
Թմրամիջոցներ, նյարդային համակարգի վրա ազդող միջոցներ | |
Թերապեվտիկ դեղամիջոցներ | |
Հակադիաբետիկ | |
Սիրտ-անոթային համակարգի դեղամիջոցներ | |
Հորմոնալ դեղամիջոցներ | |
Իմունաճնշիչ դեղեր | |
Բջջաթունային դեղեր | |
Հակատուբերկուլյոզային դեղեր | |
Ախտահանիչ դեղամիջոցներ | |
Պատվաստանյութեր | |
Հակաբակտերիալ դեղամիջոցներ | |
Շնչառական համակարգի վրա ազդող միջոցներ | |
Դեղորայքին և պատվաստանյութերին օժանդակող նյութեր և հարմարանքներ | |
Ավտոպահեստամասեր | Շարժիչ, շարժիչի մասեր |
Ղեկավարման, սնման և յուղման համակարգեր, համակարգերի մասեր | |
Սառեցման և արտածման համակարգեր, համակարգերի մասեր | |
Կցորդում, փոխանցման տուփեր, ավտոմատ փոխանցման տուփեր, մասեր | |
Բաշխիչ տուփի, կարդանային լիսեռի մասեր | |
Առջևի և հետևի կամրջակների մասեր | |
Կախոց | |
Ղեկային մեխանիզմի սարքավորումներ | |
Արգելակային համակարգ | |
Էլեկտրասարքավորումներ | |
Ավտոյուղեր | |
Անվադողեր | |
Մարտկոցներ | |
Այլ ավտոպահեստամասեր | |
Շինանյութեր | Երկաթյա կոնստրուկցիաներ |
Շինարարական կոնստրուկցիաներ | |
Շինարարական կոսմետիկ պարագաներ և նյութեր | |
Շինարարական գործիքներ | |
Դռներ | |
Պատուհաններ | |
Սանտեխնիկա | |
Խողովակներ | |
Մալուխ | |
Ներկեր | |
Շինարարության նպատակով օգտագործվող այլ շինարարական պարագաներ և նյութեր | |
Համակարգիչներ և պատճենահանող սարքավորումներ | Համակարգիչներ |
Նոթբուքեր/ Նեթբուկեր | |
Պատճենահանման սարքավորումներ | |
Տպիչներ | |
Սկաներներ | |
Տոներներ | |
Քարթրիջներ | |
Համակարգչային, տպիչ, պատճենահանող և այլ սարքերի մալուխներ, ցանցային պարագաներ | |
Ֆաքս մոդեմներ | |
Մոնիտորներ | |
Պրոցեսորներ | |
Մայրական սալիկներ | |
Տեսաքարտեր | |
Կոշտ սկավառակներ | |
Անխափան սնուցման սարքեր, մարտկոցներ | |
Հիշողության սալիկներ, սարքեր | |
Ադապտորներ և ձևափոխիչներ | |
Ստեղնաշարեր | |
Մկնիկներ, մկնիկի տակդիրներ | |
Դեվելոպերներ | |
Համակարգչային տեսախցիկներ, ականջակալներ, ինտերնետ տեսախցիկներ, միկրոֆոններ, բարձրախոսներ | |
Համակարգչային տարբեր տեսակի օժանդակ սարքավորումներ | |
Տպիչ, պատճենահանող և այլ սարքերի պահեստամասեր | |
Սկավառակակիրներ և սկավառակներ | |
Պռոյեկտոր, պռոյեկտորի էկրան | |
Համակարգչային և պատճենահանման սարքավորումների այլ պարագաներ | |
Գրասենյակային և կենցաղային գույք և կահույք | Շերտավարագույր, գալարավարագույր, վարագույր |
Գորգեր, էլեկտրական ջահեր և այլն | |
Պահոցներ /երկաթյա, չհրկիզվող/ | |
Գրասենյակային այլ գույք | |
Սեղաններ, Գրասեղաններ, խորհրդակցությունների սեղաններ | |
Աթոռներ, համակարգչային աթոռներ | |
Պահարաններ, գրապահարաններ, զգեստապահարաններ | |
Բազկաթոռներ | |
Բազմոցներ | |
Կախիչ | |
Գզրոց, տումբա | |
Մահճակալ | |
Խոհանոցի, ննջասենյակի, փափուկ կահույքի, գրասենյակային կահույքի հավաքածուներ և լրակազմեր | |
Դարակաշարեր, դարակահարկեր | |
Հայելի՝ փայտապատ կամ լամինատին ամրացված | |
Բժշկական կահույք | |
Աշակերտական կահույք | |
Գրասենյակային և կենցաղային այլ կահույք | |
Հանդերձանք և անկողնային պարագաներ | Հագուստ /հատուկ հագուստ, արտահագուստ, սպորտային հագուստ, ներքնազգեստներ, |
Տարբեր տեսակի կոշիկներ | |
Գլխարկներ | |
Անկողնային պարագաներ և սպիտակեղեն | |
Աքսեսուարներ և հանդերձանքի այլ պարագաներ | |
Տնտեսական, սանհիգիենիկ և լվացքի միջոցներ | Օճառ (ձեռքի, տնտեսական, հեղուկ), բաշխիչ (դիսպենսեր) հեղուկ օճառի |
Լվացող և մաքրող նյութեր, հեղուկներ | |
Մաքրելու ջնջոց, շոր | |
Տարբեր տեսակի և նշանակության մաքրող խոզանակներ | |
Թուղթ զուգարանի | |
Անձեռոցիկ, թղթյա սրբիչ, բաշխիչ (դիսպենսեր) թղթյա սրբիչի | |
Ավել, ցախավել | |
Դույլ, թաս լվացքի | |
Տարբեր տեսակի սպասք և խոհանոցային պարագաներ | |
Հատակի ձողափայտ (շվաբր) | |
Գոգաթիակ(սավոկ) | |
Անձնական հիգիենիայի միջոցներ և պարագաներ | |
Կահույքի և հատակի փայլեցման միջոցներ | |
Հոտազերծիչ | |
Պոլիէթիլենային տոպրակներ, պարկեր | |
Զամբյուղներ պլաստմասայից, աղբարկղ (ուռնա) | |
Սանհանգուցային հարմարանքներ | |
Տնտեսական ձեռնոցներ | |
Տարբեր տեսակի էլեկտրական լամպեր ու լուսարձակներ | |
Էլեկտրական տեներ, ավտոմատ անջատիչներ, անջատիչներ, վարդակներ և էլեկտրատեխնիկական հարմարանքներ | |
Բահեր, ձյան թիակներ | |
Մեկուսիչ և ինքնակպչուն ժապավեններ(սկոչ) | |
Կողպեք | |
Բացառապես տնտեսական, կենցաղային օգտագործման նպատակ ունեցող համանման այլ ապրանքներ և նյութեր | |
Բացառապես կենցաղային օգտագործման նպատակ ունեցող համանման այլ ապրանքներ և նյութեր | |
Բացառապես սանհիգիենիկ օգտագործման նպատակ ունեցող համանման այլ ապրանքներ | |
Էլեկտրատեխնիկա, ռադիոտեխնիկա և կենցաղային պարագաներ | Սառնարան |
Հեռուստացույց | |
Էլեկտրատեխնիկայի, ռադիտեխնիկայի և կենցաղային սարքավորումներ աքսեսուարների և օժանդակ նյութեր | |
Փոշեկուլ | |
Գազօջախ | |
Լվացքի մեքենա | |
Միկրոալիքային վառարան | |
Այլ կենցաղային տեխնիկա՝ էլեկտրական թեյնիկ, արդուկ, մսաղաց, հյութաքամիչ, բլենդեր, ջրի սարք և այլն | |
Տնային կինոթատրոն | |
Օդորակիչներ | |
Թվային տեսախցիկ | |
Ֆոտոխցիկ | |
Ջեռուցման համակարգ | |
Տարբեր տեսակի էլեկտրատեխնիկա՝ DVD նվագարկիչ, տեսադիտարկման համակարգ, ձայնագրիչ, դիկտոֆոն, կալորիֆել և ջեռուցիչ և այլն | |
Հեռախոս | |
Բջջային հեռախոս | |
Ռադիոտեխնիկա՝ մինի հեռախոսակայան, ֆաքս, ռադիոկայան, լուսաձայնային ազդանշանային սարքավորումներ, ռադիոդետալներ և այլն | |
Բժշկական սարքավորումներ, գործիքներ և պարագաներ | Ռենտգեն սարքեր |
Դիագնոստիկայի սարքավորումներ | |
Ախտորոշման սարքավորումներ | |
Անզգայացման և վերակենդանացման սարքեր, գործիքներ և պարագաներ | |
Վիրահատական սարքեր, գործիքներ | |
Հիվանդի խնամքի առարկաներ | |
Ատամնաբուժական սարքավորումներ և պարագաներ | |
Ախտահանիչ սարքեր | |
Նորածնային և ծննդօգնության գործիքներ, պարագաներ | |
Մասնագիտական սարքավորումներ և պարագաներ | |
Վերականգնողական, ֆիզիոթերապևտիկ սարքեր և բժշկական պարագաներ | |
Այլ բժշկական սարքավորումներ և գործիքներ | |
Լսողական սարքեր հետականջային թվային | |
Հետականջային լսողական սարք անալոգային ծրագրավորվող | |
"Լսողական ապարատներ հետականջային թվային ծրագրավորվող " | |
Լսողական այլ սարքեր | |
Հաշմանդամի սայլակներ | |
"Հաշմանդամների լսողական ապարատների և սայլակների մասեր " | |
Ավտոմեքենաներ | Բեռնատար ավտոմեքենաներ |
Բեռնամարդատար ավտոմեքենաներ | |
Մարդատար ավտոմեքենաներ (թեթև մարդատար ավտոմեքենաներ, ավտոբուսներ և միկրոավտոբուսներ) | |
Հատուկ նշանակության ավտոմեքենաներ | |
Ավտոմոբիլային տրանսպորտի շարզակազմ` անիվավոր ինքնագնաց կամ ավտոմոբիլի միջոցով քարշարկումով ավտոտրանսպորտային միջոցներ | |
Գյուղատնտեսական տեխնիկա | |
Շինարարական տեխնիկա | |
Այլ մարդատար և ոչ մարդատար ավտոտրանսպորտային միջոցներ | |
Քիմիական նյութեր | Ախտորոշիչ նյութեր |
Լաբորատոր նյութեր | |
Ախտորոշիչ և լաբորատոր նյութերին օժանդակող նյութեր և հարմարանքներ | |
Այլ քիմիական նյութեր | |
Ծաղիկներ | Ծաղիկներ |
Մալուխներ | Մալուխներ |
Օրգանական ապակի, ПВХ, МДФ | Օրգանական ապակի, ПВХ, МДФ |
Արիշտա | Արիշտա |
Սարքեր և սարքավորումներ | Տարբեր տիպի սարքեր և սարքավորումներ |
Կտորեղեն | Տարբեր տեսակի կտորեղեն |
Մետաղապլաստե դռներ և պատուհաններ | Մետաղապլաստե դռներ և պատուհաններ |
Թթվածին | |
Վերելակեր, վերելակների պահեստամասեր | |
Մաքրող և ախտահանող միջոցներ | Մաքրող և ախտահանող միջոցներ |
Այլ ապրանքներ | Սպորտային պարագաներ |
Երաժշտական գործիքներ | |
Հուշանվերներ | |
Հրշեջ ծառայության բնագավառի ապրանքներ | |
Անվտանգության համակարգեր | |
Այլ ապրանքներ |
Գնման առարկա | Անվանում |
---|---|
Հեռախոսակապի ծառայություն | |
Ավիասպասարկում | Ավիատոմսերի վաճառք |
Սարքերի և սարքավորումների սպասարկում | Գրասենյակային սարքերի և սարքավորումների սպասարկում |
Համակարգչային ու պատճենահանման սարքերի և սարքավորումների սպասարկում | |
էլեկտրատեխնիկա, ռադիոտեխնիկա և կենցաղային սարքերի և սարքավորումների սպասարկում | |
Բժշկական սարքերի և սարքավորումների սպասարկում | |
Արդյունաբերական նշանակության սարքերի և սարքավորումների սպասարկում | |
Այլ սարքերի և սարքավորումների սպասարկում | |
Տրանսպորտային փոխադրումներ | Ուղևորատար փոխադրում |
Բեռնափոխադրում | |
Տրանսպորտային փոխադրման այլ ծառայություններ | |
Ցուցանակների և գովազդային վահանակների պատրաստում և տեղադրում | Ինֆորմացիոն ցուցանակների պատրաստում և տեղադրում |
Գովազդային վահանակների պատրաստում և տեղադրում | |
Ցուցանակների և գովազդային վահանակների պատրաստման և տեղադրման այլ ծառայություններ | |
Անվտանգության ծառայություններ | Տեսահսկման համակարգերի տեղադրում, սպասարկում |
"Անվտանգության ապահովման բնագավառում մատոցվող այլ ծառայություններ " | |
Աուդիտորական ծառայություններ | Աուդիտորական ծառայություններ |
Իրավաբանական ծառայություններ | Իրավաբանական ծառայություններ |
Հաշվապահական ծառայություններ | Հաշվապահական ծառայություններ |
Բժշկական ծառայություններ | Բժշկական ծառայություններ |
Ֆուրշետների և ճաշկերույթների կազմակերպում | Տոնակատարությունների կազմակերպում |
Պաշտոնական ճաշկերույթների կազմակերպում | |
"Ֆուրշետների և ճաշկերույթների կազմակերպման այլ ծառայություններ " | |
Միջազգային բեռնափոխադրումներ | Միջազգային բեռնափոխադրումներ |
Փորձաքննության ծառայություններ | Փորձաքննության ծառայություններ |
Ավտոտեխսպասարկման ծառայություններ | Ավտոտեխսպասարկման ծառայություններ |
Կայքերի պատրաստման ծառայություններ | Կայքերի պատրաստման ծառայություններ |
Լվացքի և մաքրման ծառայություններ | Լվացքի և մաքրման ծառայություններ |
Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում | Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում |
Համակարգչային ծրագրերի ներդրման և սպասարկման ծառայություններ | Համակարգչային ծրագրերի ներդրման և սպասարկման ծառայություններ |
Ապահովագրական ծառայություններ | Ապահովագրական ծառայություններ |
Մաքսային բրոկերի ծառայություններ | Մաքսային բրոկերի ծառայություններ |
Վրանների վարձակալություն | Վրանների վարձակալություն |
LED լույսերի վարձակալություն | LED լույսերի վարձակալություն |
Միջոցառումների կազմակերպման ծառայություններ | Միջոցառումների կազմակերպման ծառայություններ |
Սեմինարների, կոնֆերանսների կազմակերպում | Սեմինարների, կոնֆերանսների կազմակերպում |
Հյուրանոցային ծառայություններ | Հյուրանոցային ծառայություններ |
Բեմական սարքավորումների տեղափոխում, տեղադրում, մոնտաժում, ապամոնտաժում | LED լույսերի տեղափոխում, տեղադրում, մոնտաժում, ապամոնտաժում |
Բեմական սարքավորումների վարձակալություն, կոնստրուկցիաների տեղափոխում, տեղադրում, մոնտաժում, ապամոնտաժում | |
LED էկրանների տեղափոխում, տեղադրում, մոնտաժում, ապամոնտաժում | |
Ձայնային տեխնիկայի տեղափոխում, տեղադրում, մոնտաժում, ապամոնտաժում | |
Բեմական կոնստրուկցիաների տեղափոխում, տեղադրում, մոնտաժում, ապամոնտաժում | |
Կոնֆերանս համակարգի տեղադրում | |
Համացանցի ծառայություններ | Համացանցի ծառայություններ |
Տեխնիկական հսկողության ծառայություններ | Որակի տեխնիկական հսկողության ծառայություններ |
Հեղինակային հսկողության ծառայություններ | Հեղինակային հսկողության ծառայություններ |
Չափագրման ծառայություններ | Չափագրման ծառայություններ |
Կնիքների պատրաստման ծառայություններ | |
Անշարժ գույքի գնահատման ծառայություններ | |
Վերելակների վերանորոգում և սպասարկում | |
Կազմակերպություն | |
Այլ ծառայություններ | Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում |
Թարգմանություն | |
Լվացքի և մաքրման ծառայություններ | |
"Շինարարական ծրագրերի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայություններ " | |
"Անշարժ գույքի գնահատման և չափագրման, շինարարական աշխատանքների ծավալների չափագրման ծառայություններ " | |
Լուսանկարչական ծառայություններ | |
Այլ ծառայություններ |
Հարգելի գործընկեր
Հարգելի գործընկեր
Այս հնարավորությունը հասանելի է գրանցված Մասնավոր ընկերությունների համարՀարգելի գործընկեր
Այս հնարավորությունը հասանելի կլինի «Գոլդ» փաթեթ ընտրելու դեպքումՀարգելի գործընկեր
Այս հնարավորությունը հասանելի կլինի «Պրեմիում» կամ «Գոլդ» փաթեթ ընտրելու դեպքում094 24 49 70
091 24 49 70