Տվյալների պաշտպանություն և գաղտնիություն

1. Ընդհանուր դրույթներ

iTender էլեկտրոնային հարթակը մեծ կարևորություն է տալիս օգտատերերի անձնական, կազմակերպչական և գործարքային տվյալների պաշտպանությանը։ Սույն փաստաթուղթը սահմանում է, թե ինչպես են հավաքագրվում, օգտագործվում, պահպանվում և պաշտպանվում iTender համակարգի օգտատերերի տվյալները։

Օպերատորը՝ «Այ Տենդեր» ՍՊԸ-ն, պարտավորվում է ապահովել տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և կիրառելի լավագույն միջազգային պրակտիկային համապատասխան։

2. Որ տվյալներն են հավաքագրվում

iTender համակարգում կարող են հավաքագրվել հետևյալ տվյալները․

  • օգտատիրոջ և կազմակերպության նույնականացման տվյալներ,
  • կոնտակտային տվյալներ (էլ. փոստ, հեռախոսահամար),
  • մուտքի տվյալներ (կոդավորված տեսքով),
  • մրցույթների, հարցումների, առաջարկների, պատվերների և պայմանագրերի հետ կապված տվյալներ,
  • փաստաթղթերի ավտոմատացման գործիքների միջոցով օգտատիրոջ կողմից մուտքագրված տվյալներ,
  • համակարգի օգտագործման տեխնիկական տվյալներ՝ անվտանգության և կայուն աշխատանքի նպատակով։

3. Տվյալների օգտագործման նպատակները

Օգտատերերի տվյալներն օգտագործվում են բացառապես հետևյալ նպատակներով․

  • iTender համակարգի գործառնական աշխատանքն ապահովելու,
  • մրցույթների, անժամկետ տենդերների, հարցումների և գործարքների կազմակերպման,
  • փաստաթղթերի ավտոմատացման գործիքների աշխատանքի ապահովման (հայտերի, պայմանագրերի, ընդունման–հանձնման ակտերի և այլ փաստաթղթերի ձևավորում),
  • համակարգային ծանուցումների և տեխնիկական աջակցություն տրամադրելու,
  • համակարգի կատարելագործման, վիճակագրական և վերլուծական նպատակներով։

Տվյալները չեն օգտագործվում օգտատիրոջ համաձայնությունից դուրս նպատակներով։

4. Տվյալների հասանելիություն և փոխանցում

4.1. Օգտատերերի տվյալները հասանելի են միայն՝

  • տվյալ մրցույթի կամ գործարքի կողմերին՝ սահմանված ֆունկցիոնալի շրջանակում,
  • iTender օպերատորին՝ բացառապես տեխնիկական սպասարկման և անվտանգության նպատակներով։

4.2. Օգտատերերի տվյալները չեն փոխանցվում երրորդ անձանց, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի կամ իրավասու մարմինների օրինական պահանջի։

5. Գաղտնիություն մրցույթների, առաջարկների և փաստաթղթերի պատրաստման ընթացքում

5.1. Մինչև մրցույթի, անժամկետ տենդերի կամ համապատասխան փուլի ավարտը՝

  • ներկայացված առաջարկները,
  • գները,
  • կցված ֆայլերը և նյութերը,
  • համակարգի միջոցով հայտերի և փաստաթղթերի ավտոմատացման նպատակով մուտքագրված տվյալները

հասանելի չեն որևէ երրորդ անձի և չեն բացվում այլ օգտատերերի։

5.2. Սահմանված փուլերի ավարտից կամ պատվերի հաստատումից հետո տվյալները հասանելի են դառնում միայն տվյալ մրցույթի կամ գործարքի կողմերին՝ համակարգի ֆունկցիոնալին համապատասխան։

6. Տվյալների պահպանում և անվտանգություն

iTender համակարգում կիրառվում են տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ տվյալների ապօրինի հասանելիությունից, փոփոխությունից կամ կորստից պաշտպանելու համար։
Մուտքի տվյալները պահպանվում են կոդավորված (encrypted) տեսքով։

7. Տվյալների օգտագործումը վերլուծական նպատակներով

Գործարքներից և մրցույթներից հետո տվյալները կարող են օգտագործվել iTender-ի կողմից՝

  • շուկայի ընդհանուր վերլուծության,
  • համակարգի ֆունկցիոնալի կատարելագործման,
  • վիճակագրական նպատակներով,

առանց օգտատերերի նույնականացման հրապարակման։

8. Փոփոխություններ

Սույն քաղաքականությունը կարող է փոփոխվել կամ լրացվել համակարգի զարգացման կամ օրենսդրական փոփոխությունների արդյունքում։ Փոփոխությունները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

9. Ընդունում

Գրանցվելով iTender համակարգում և օգտվելով դրա հնարավորություններից՝ օգտատերը հաստատում է, որ ծանոթացել է տվյալների պաշտպանության և գաղտնիության քաղաքականությանը և ընդունում է այն առանց վերապահումների։

10. Cookie-ների օգտագործման քաղաքականություն

10.1. Ընդհանուր դրույթներ

iTender կայքը օգտագործում է cookie-ներ և նմանատիպ տեխնոլոգիաներ՝ կայքի ճիշտ աշխատանքը ապահովելու, օգտատիրոջ փորձը բարելավելու, անվտանգության ապահովման, ինչպես նաև վերլուծական և գովազդային նպատակներով։

Cookie-ները փոքր ծավալի տվյալներ են, որոնք պահպանվում են օգտատիրոջ սարքում կայք այցելելիս։

10.2. Օգտագործվող cookie-ների տեսակները

iTender կայքում կարող են օգտագործվել հետևյալ տեսակի cookie-ները․

Պարտադիր (Essential) cookie-ներ
Ապահովում են համակարգի հիմնական աշխատանքը, մուտքը օգտատիրոջ հաշիվ, անվտանգության մեխանիզմները և session-ի կառավարումը։

Վերլուծական (Analytics) cookie-ներ
Օգտագործվում են կայքի օգտագործման վիճակագրությունը գնահատելու, ֆունկցիոնալը բարելավելու և օգտատիրոջ փորձը օպտիմալացնելու նպատակով։

Գովազդային և մարքեթինգային cookie-ներ
Օգտագործվում են համապատասխան գովազդ ցուցադրելու, գովազդի արդյունավետությունը գնահատելու և remarketing իրականացնելու նպատակով։

10.3. Երրորդ կողմի ծառայություններ

iTender կայքը կարող է օգտագործել երրորդ կողմի ծառայություններ, այդ թվում՝

  • Google Analytics
  • Google Ads (Remarketing, Conversion Tracking)

Այս ծառայությունները կարող են օգտագործել cookie-ներ կամ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ օգտատիրոջ վարքագիծը վերլուծելու և համապատասխան գովազդ ցուցադրելու նպատակով։

Այս ծառայությունները գործում են իրենց գաղտնիության քաղաքականությունների համաձայն։

10.4. Cookie-ների կառավարում

Օգտատերը կարող է ցանկացած պահի՝

  • սահմանափակել cookie-ների օգտագործումը,
  • ջնջել cookie-ները,
  • կամ ամբողջությամբ անջատել դրանք՝ իր բրաուզերի կարգավորումներում։

Cookie-ների սահմանափակումը կամ անջատումը կարող է ազդել համակարգի որոշ ֆունկցիոնալ հնարավորությունների աշխատանքի վրա։

10.5. օգտատիրոջ համաձայնությունը

Օգտվելով iTender կայքից՝ օգտատերը հաստատում է, որ տեղեկացված է cookie-ների օգտագործման մասին և համաձայն է դրանց կիրառմանը՝ սույն քաղաքականության համաձայն։

Եթե cookie-ների օգտագործման համար կայքում կիրառվում է consent banner կամ pop-up, ապա օգտատերը կարող է ընտրել cookie-ների օգտագործման իր նախընտրությունները։

10.6. Քաղաքականության փոփոխություններ

Սույն cookie-ների քաղաքականությունը կարող է փոփոխվել համակարգի զարգացման, տեխնիկական փոփոխությունների կամ օրենսդրական պահանջների փոփոխության դեպքում։

Փոփոխությունները ուժի մեջ են մտնում կայքում հրապարակվելու պահից։