1.1. Գրանցվելով iTender էլեկտրոնային հարթակում՝ օգտատերը (մասնավոր կամ պետական պատվիրատու, մասնակից) ստանում է հասանելիություն համակարգի գործիքներին և ֆունկցիոնալ հնարավորություններին՝ սույն պայմաններին համապատասխան։
1.2. iTender համակարգը հանդիսանում է թվային հարթակ, որը նախատեսված է գնումների, մրցույթների և հարակից գործընթացների կազմակերպման և ավտոմատացման համար։
iTender-ը չի հանդիսանում գնումների, մրցույթների կամ կնքվող պայմանագրերի կողմ։
2.1. Վճարովի փաթեթ ընտրելու դեպքում օգտատերը ստանում է տվյալ փաթեթով նախատեսված հնարավորություններին հասանելիություն՝ սահմանված ժամկետում։
2.2. Եթե մասնավոր օգտատերը չի ընտրել վճարովի փաթեթ, ապա կարող է օգտվել համակարգի անվճար հնարավորություններից՝ սահմանված ծավալով։
2.3. Համակարգի փաթեթների, հնարավորությունների և գների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է iTender կայքում։
3.1. Գրանցվելուց հետո մասնավոր և պետական պատվիրատու օգտատերերը կարող են ակտիվացնել 10 (տասը) օր անվճար փորձաշրջան, որի ընթացքում հասանելի են համակարգի հիմնական հնարավորությունները։
3.2. Փորձաշրջանի ավարտից հետո համակարգից օգտվելու պայմանները սահմանվում են ընտրված փաթեթի կամ անվճար հնարավորությունների շրջանակում։
4.1. iTender համակարգում առկա են փաստաթղթերի ավտոմատ պատրաստման և խմբագրման գործիքներ՝ նախատեսված պետական և մասնավոր գնումների գործընթացների համար։
4.2. Նշված գործիքները տրամադրվում են բացառապես օժանդակ նպատակով և չեն հանդիսանում իրավաբանական, խորհրդատվական կամ մասնագիտական ծառայություն։
4.3. Փաստաթղթերի բովանդակության, դրանց ճշգրտության, համապատասխանության և դրանց հիման վրա հնարավոր մերժումների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է օգտատերը։
4.4. «Այ Տենդեր» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում օգտատիրոջ կողմից ձևավորված կամ խմբագրված փաստաթղթերի բովանդակության և դրանց կիրառման հետևանքների համար։
5.1. iTender համակարգի, դրա կառուցվածքի, ֆունկցիոնալի, ծրագրային լուծումների, բովանդակության և դիզայնի նկատմամբ բոլոր հեղինակային և հարակից իրավունքները պատկանում են «Այ Տենդեր» ՍՊԸ-ին։
5.2. Համակարգի որևէ մասի վերարտադրումը, տարածումը կամ օգտագործումը առանց օպերատորի գրավոր համաձայնության արգելվում է։
6.1. Համակարգի օգտագործման, ֆունկցիոնալի կամ տեխնիկական հարցերի վերաբերյալ օգտատերերը կարող են դիմել iTender թիմին և ստանալ խորհրդատվություն։
6.2. Տրամադրվող խորհրդատվությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի փոխարինում իրավաբանական կամ մասնագիտական ծառայություններին։
7.1. Համակարգի բարելավման նպատակով սույն պայմաններում կարող են կատարվել փոփոխություններ և/կամ լրացումներ։
7.2. Փոփոխությունները չեն ունենում հետադարձ ուժ և չեն տարածվում դրանց ուժի մեջ մտնելու պահին արդեն սկսված և չավարտված գործարքների վրա։
8.1. Գրանցվելով iTender համակարգում և օգտվելով դրա հնարավորություններից՝ օգտատերը հաստատում է, որ